Սալախանա (Խոշաբի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալախանա (այլ կիրառումներ)
Գյուղ
Սալախանա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԽոշաբի գավառակ
Այլ անվանումներՍալախան, Սալախանե, Սալախանս, Սալեխանե, Սալխանա, Սալքանա, Սլիքան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սալախանա (Խոշաբի գավառ) (Աշխարհ)##
Սալախանա (Խոշաբի գավառ) (Աշխարհ)

Սալախանա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբի գավառակում[1]։ Գտնվում էր Խոշաբ գետի հովտում, փոքրիկ լճակի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսերին Խրիմյան Հայրիկի ջանքերով այստեղ բնակեցվել է 35-40 հայ ընտանիք։

Գյուղի տղամարդիկ քաջ էին ու խիզախ և գործուն մասնակցություն են ունեցել ինքնապաշտպանական կռիվներին։ Բնակչության մեծ մասը 1915-1916 թվականներին դժվարություններով գաղթել է Արևելյան Հայաստան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալախանան ուներ հայկական եկեղեցի։ Այստեղ հայտնաբերել են ուրարտական սեպագիր արձանագրություններ։ Գյուղի մոտ են գտնվում Աշոտի բերդի ավերակները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 292

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]