Սաբսովիչի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբսովիչի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

Սաբսովիչի տուն (ռուս.՝ Дом Сабсовича ), շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Պետրոսի փողոցի, 134 և Ձերժինսկու փողոցի, 7 անկյունում։ Տունն իր անունը ստացել է առաջին սեփականատերերի ազգանունից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի առաջին կեսին Պետրոսի փողոցի, 134 տեղամասի տարածքում գտնվել է II գիլդիայի վաճառական Տոդրոս Մարկովիչ Սաբսովիչի տունը։ Այն սկսվել է երկաթուղու այն ճյուղի շրջանից, որը տարել է դեպի նավահանգիստ։ Այն ավարտվում էր Պետրոսի փողոցի զույգ կողմում, ժամանակակից Վոկզալնի նրբանցքի մոտակայքում։ 1860-ական թվականներին այդ հասցեում կառուցվել է կիսանկուղով անկյունային շենք։ Այն տարիների նկարագրությունում նշվում էր, որ հողակտորում կան հետևյալ օբյեկտները` աղյուսից կառուցված մեկհարկանի շտեմարան և մեկհարկանի տնակ։ Տնակը վերակառուցված էր երկու բնակելի տան, որոնք գտնվում են Ձերժինսկու փողոց, 7 և 9 հասցեներում։ Ներկայիս Պետրոսի, 134 տունը կառուցվել է 1870-ական թվականներին` վաճառական Վուլֆ Դորոֆեևիչ Սաբսովիչի կողմից, 1873 թվականի դրությամբ` նրան էլ պատկանում էր։ 1874-1879 թվականներին նրա սեփականատերերն էին վաճառականներ Վուլֆը, Իոսիֆը և վաճառականի որդին` Յակով Սաբսովիչը։ 1890-1898 թվականներին շինության սեփականատեր են դարձել վաճառական Դմիտրի Եգորովիչ Մանուսին և քաղքենու կին Խանա Սաբսովիչը[1]։

1906 թվականին որպես տան սեփականատերեր էին նշվում վաճառական, շտեմարանապահ և հողատեր Վենիամին Իոսիֆովիչ Սաբսովիչը և քաղքենու կին Խանա Սաբսովիչը[1]։ Վենիամին Սաբսովիչը Իոսիֆ Դորոֆեևիչի որդին էր և զբաղեցնում էր բորսաների կոմիտեի անդամի պաշտոնը[2]։ 1915 թվականին Վենիամին Սաբսովիչը շարունակում էր լինել տան համասեփականատերը` քաղաքենի Իսահակ Բերկովիչ Իպկովի, Մոզնաիմ և Ալեքսեյ Անդրեևիչ Գարշֆելդների հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Дом Сабсовича//Энциклопедия Таганрога
  2. Таганрогские Сабсовичи и их потомки.: Опыт генеалогического исследования. Авторы: Файн Виктор Яковлевич, Вершинин Сергей Вячеславович