Ռուզաննա Սադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուզաննա Սադոյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1967(1967-12-04) (56 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1991) և Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1997)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունկենսաբան

Ռուզաննա Ռոբերտի Սադոյան (դեկտեմբերի 4, 1967(1967-12-04)), հայ կենսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1991 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և քիմիայի ֆակուլտետում, 1994-1997 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հայցորդ։

1992-1997 թվականներին կենսաբանություն է դասավանդել Պ. Պռոշյանի անվան թիվ 15 դպրոցում, 1994-2003 և 2005 թվականներին Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «Մշակաբույսերի և նրանց վայրի ազգակիցների գենոֆոնդի լաբորատորիայում» եղել է գիտաշխատող, 2003-2004 թվականներին որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու՝ աշխատել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD) «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրում»։ 2005 թվականին եղել է «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի» փորձագետ, 2006-2010 թվականներին՝ նույն ծրագրի սերմնաբուծության գլխավոր մասնագետ, բաղադրիչի համակարգող։ 2012 թվականին եղել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի հետ համագործակցության գնահատման թիմի անդամ, փորձագետ, 2006-2015 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկարգործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից դասավանդում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնում, 2015 թվականից՝ նույն համալսարանի կենաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանն է[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերմերի որակի փորձաքննության միջազգային ընկերակցության (ISTA) անդամ, 2006
  • ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետ, 2012

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական, մեթոդական հոդվածների, ձեռնարկների և մենագրությունների հեղինակ է։

  • Садоян Р. Р. Гибридная депрессивности пшеницы – теория вопроса и каталог сортов по генам гибридной депрессивности различных типов, Монография, Ереван, 2008, 196.
  • Садоян Р. Р. Гены гибридной депрессивности у эндемичных и селекционных сортов пшениц Армении, Биологический журнал Армении, 2 (64), Ереван, 2012, 99-103.
  • Садоян Р. Р. Локализация естественных отрицательных доминантных мутаций в пшеницах Южного Кавказа, Известия аграрной науки т. 10, №3, Тбилиси, 2012, 64-68.
  • Садоян Р. Р. Эндемичные и селекционные сорта пшениц Армении. Монография, Ереван, 2013, 127.
  • Sadoyan R. R., Barbaryan A. A. Some agrobiological indicators of new varieties of winter soft wheat. ANNALS ofagrarian science, vol. 12, №2, Tbilisi, 2014, 26-28.
  • Гончаров Н. П., Меликян А. Ш., Арутюнян М. Г., Оганесян М. Ц., Оганесян Л. В., Садоян Р. Р., Ляпунова О.А.Кавказский центр формообразования диких ди- и тетраплоидных пшениц: Экспедиция «Армения-2013». Вавиловский журнал генетики и селекции, т. 8, №2, Новосибирск, 2014, 387-399.
  • Садоян Р. Р., Казарян Р. Г. Перспективные сорта озимой мягкой пшеницы в условиях орошаемого земледелия Араратской равнины Армении. Плодородие, № 5 (80), Москва, 2014, 34-37.
  • Sadoyan R. R. Breeding importance of the hybrid depression problem and possible ways of its overcoming. American Journal of Agriculture and Forestry, №3 (3), 2015, 116-119.
  • Sadoyan R. R. Features of ontogeny of wheat hybrid of type Dwarf II. Journal of Agriculture, Forestry and Fisheries №4 (3), 2015, 101-105.
  • Sadoyan R. R., Barbaryan A.A. Application of modified method in seed breeding of winter wheat new varieties. Electronic Journal of Natural Sciences of NAS RA. 2015, Issue 2, vol. 25, 3-6.
  • Sadoyan R. R. New varieties if winter wheat for cultivation in Armenian conditions. Актуальные вопросы и перспективы развития сельскохозяйственных наук, сб.научных трудов по итогам конференции, Омск, 2015, 6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]