Ռուաումոկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Զելանդիայում գտնվող Տարանակի հրաբուխը համարվում է երկրաշարժների և հրաբուխների աստված Ռուաումոկո խորհրդանշական մարմնավորումներից մեկը:

Ռուաումոկո (Ruaumoko կամ Ruamoko), մաորի դիցաբանության մեջ երկրաշարժի և հրաբուխների աստված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուաումոկոն երկնքի աստված Ռանգիի և երկրի աստված Պապայի կրտսեր որդին է։ Նա երբեք էլ չծնվեց և մնաց մոր արգանդում։ Նրա շարժումներն ու ցնցումները մոր գրկում, ըստ դիցաբանության, ստեղծում են երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ[1]։ Այդ երկրաշարժներն էլ իրենց հերթին, ըստ լեգենդի, հանգեցնում են տարվա եղանակների հերթափոխին[2]։

Ռուաումոկոյի մասին այլ առասպելներ կան։ Ըստ դրանցից մեկի, նա կտրվել է մայր հողից և ընկել է ստորերկրյա հոգիների աշխարհ։ Նա համարվում է գիշերվա և մահվան աստվածուհի Հինե նուի տե պոյի երկրորդ ամուսինը, ով փախել է իր առաջին ամուսնուց՝ անտառների և թռչունների աստված Տենեից, պարզելով, որ նա միաժամանակ հանդիսանում էր նաև նրա հայրը[3]։

Ռուաումոկոյի պատին են դրել նորզելանդացի գիտնականների ապագայի հրաբխային ժայթքումների նախագծի անվանումը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Zealand Earthquake Commission». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  2. Best, Elsdon. 1907. Maori Forest Lore: being some Account of Native Forest Lore and Woodcraft, as also of many Myths, Rites, Customs, and Superstitions connected with the Flora and Fauna of the Tuhoe or Ure-wera District.—Part I. Transactions and Proceedings of the New Zealand Institute. Vol. 20, Art. XV, pp. 185—254.
  3. Biggs, 1966
  4. «Exercise Ruaumoko». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biggs, B.G. Maori Myths and Traditions / A.H. McLintock. — Encyclopaedia of New Zealand. — Wellington: Government Printer, 1966.
  • Grey G. Polynesian Mythology. — Christchurch: Whitcombe and Tombs, 1956.
  • Grey G. Nga Mahi a Nga Tupuna. — 4-ое издание. — Wellington: Reed, 1971.
  • Tregear E.R. Maori-Polynesian Comparative Dictionary. — Lambton Quay: Lyon and Blair, 1891.