Ռոսալիա Մերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսալիա Մերա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1944(1944-01-28)
ԾննդավայրԼա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա
Մահացել էօգոստոսի 15, 2013(2013-08-15)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԼա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և բարեգործ
ԱմուսինԱմանսիո Օրտեգա
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՍանդրա Օրտեգա Մերա և Marcos Ortega Mera?
Կայքpaideia.es

Ռոսալիա Մերա (իսպ.՝ Rosalía Meraհունվարի 28, 1944(1944-01-28), Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա - օգոստոսի 15, 2013(2013-08-15)[1], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի գործարար և հասարակական գործիչ, Իսպանիայի ամենահարուստ կինը, Zara ապրանքանիշի համասեփականատերը։ Forbes-ի տվյալներով՝ Ռոսալիայի կարողությունը գնահատվել է 6,7 միլիարդ դոլար[3]։ Paideia բարեգործական հիմնադրամի ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Santa Eulalia de Lians եկեղեցի

Ծնվել է 1944 թվականի հունվարի 28-ին Լա Կորունյայում։ Դերձակի մասնագիտությունը Մերան սովորել է դեռ 11 տարեկանում[4]։ Մոդելային բիզնեսում իր կարիերան սկսել է 13 տարեկանից։ 1963 թվականին ապագա ամուսնու՝ Ամանսիո Օրտեգայի հետ (ամուսնացել են 1966 թվականին) հիմնադրել է Inditex խումբը։ 1986 թվականին բաժանվել է ամուսնուց, բայց մնացել է բիզնեսում։ 2004 թվականին Ռոսալիա Մերան դուրս է եկել Inditex-ի տնօրենների խորհրդից (հոլդինգի բաժնետոմսերի 7%-ը պատկանում էր Մերային)։

2013 թվականի ամռանը Մենորկա կղզում հանգստանալու ժամանակ ինսուլտ է ստացել։ Մասնավոր ինքնաթիռով Մերային տեղափոխել են Լա Կորունյայի մասնավոր կլինիկա, որտեղ էլ 2013 թվականի օգոստոսի 15-ին սրտի կանգից մահացել է։ Թաղված է Օլեյրոս (Լա Կորունյա) քաղաքապետարանի Santa Eulalia deL ins եկեղեցու գերեզմանատանը։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի մոդելային բիզնեսից, Մերան ունեցել է ծովային ձկների բազմացմացման ֆերմերային տնտեսություն, օնկոլոգիական դեղամիջոցների մշակման ընկերություն և ներդրել է նորածինների մատնադրոշմավորման արտադրողի համակարգերը։ Ըստ Forbes-ի վարկանիշային ցանկի՝ նա ամենահարուստ կինն էր, որն իր բիզնեսը կառուցել է զրոյից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Розалия Мера. Биография, карьера, финансовое состояние. Արխիվացված 2016-09-21 Wayback Machine Trendy-brandy.com, 17 августа 2013 (рус.)