Ռոժե Սեն-Վիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոժե Սեն-Վիլ
Քաղաքացիությունը  Հայիթի
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 8, 1947(1947-12-08)[1] կամ դեկտեմբերի 8, 1949(1949-12-08)[2]
Ծննդավայր Պորտ-օ-Պրենս, Հայիթի
Մահվան ամսաթիվ հունիսի 7, 2020(2020-06-07)[3]
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ռոժե Սեն-Վիլ (ֆր.՝ Roger Saint-Vil, դեկտեմբերի 8, 1947(1947-12-08)[1] կամ դեկտեմբերի 8, 1949(1949-12-08)[2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի - հունիսի 7, 2020(2020-06-07)[3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), 1960-70-ականների հայիթցի ֆուտբոլիստ, ձախ եզրային հարձակվող։

16 տարեկանից հանդես է եկել Կապ-Աիթյան քաղաքի «Զենիթ» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվելով մայրաքաղաք՝ հանդես է եկել նախ «Ռասին Կլուբ Աիթյան», այնուհետև «Վիոլետ Ատլետիկ Կլուբ» ակումբների մարզաշապիկով։

20 տարեկանում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ խաղալով տարբեր մակարդակի առաջնություններում։ Հանդես է եկել ամերիկյան «Բալթիմոր Բայս», «Բալթիմոր Քոմեթս» և «Ցինցինատի Քոմեթս», ինչպես նաև տրինիդադյան «Արչիբալդ» ակումբերում։

Հայիթիի հավաքականի կազմում հանդես է եկել Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման՝ Լեհաստանի դեմ, որում սակայն հաիթցիները ջախջախիչ պարտություն կրեցին 0:7 հաշվով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]