Ռոզերսբերգ պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզերսբերգ պալատ
Տեսակթագավորական պալատ, ճարտարապետական անսամբլ, տեսարժան վայր, մշակութային արժեք և heritage site in Sweden?
Երկիր Շվեդիա[1]
ՏեղագրությունՍիգտունա[1]
ՎայրՌոզերսբերգ[1]
ՀասցեSlottsvägen 203, SE-195 95
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Մասն էՇվեդիայի թագավորական պալատներ և ամրոցներ
ՍեփականատերՊետական գույքի կառավարման խորհուրդ[2]
ՍպասարկողՇվեդիայի թագավորական պալատների կառավարչի գրասենյակ[3]
Օգտագործվում էճարտարապետական հուշարձան[1]
Հիմնադրված է1638[1]
ՀիմնադիրԳաբրիել Բենգտսսոն Օքսենշերնա
Ժառանգության կարգավիճակgovernmental listed building complex?[4]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ռոզերսբերգ պալատ (Ռոզերսբերգ ամրոց, շվեդ. Rosersbergs slott), Շվեդիայի թագավորական պալատներից մեկը։ Այն տեղակայված է Մելարեն լճի ափին՝ Ստոկհոլմի ծայրամասում, և կառուցվել է 1630-ական թվականներին՝ Օքսենշերնի ընտանիքի կողմից։ Ռոզերսբերգը դարձավ թագավորական պալատ 1762 թվականին, երբ պետությունը այն փոխանցեց դուքս Կառլին (ապագա թագավոր Կառլ XIII)՝ Շվեդիայի թագավոր Գուստավ III-ի կրտսեր եղբորը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Բենգտսսոն Օքսենշերնան պալատն անվանեց իր մոր պատվին, ով ծագումով Тре Росор («երեք վարդ») ազնվականական ընտանիքից էր։ Շենքի կառուցումը, ժամանակին բնորոշ Վերածննդի ոճով, սկսվեց 1634 թվականին և ավարտվեց 1638 թվականին։ 17-րդ դարի վերջին Վերածննդի ոճը դուրս եկավ կիրառությունից, և Գաբրիել Բենգտսսոն Օքսենշտերնի որդին՝ Բենգտ Օքսենշտերնը, արմատապես արդիականացրեց ամրոցն այդ ժամանակ հայտնի ռոկոկո ոճով։ Նախագծի ճարտարապետն էր Նիկոդեմուս Թեսին կրտսերը։ Հիմնական շենքի ճակտոնապատերը քանդվեցին, կառուցվեց ամրոցի նոր տանիքը և սյունաշարերով պատկերասրահը, ավելացվեցին նաև նոր թևեր[5]։

Ռոզերսբերգ պալատի արևմտյան թևի մի մասը ծաղկամաններով

1747 թվականին Ռոզերսբերգը ձեռք բերեց Բարոն Էրլանդ Կառլսոն Բրոմանը և նորից արդիականացվեց ճարտարապետ Ժան Էրիկ Վերենի աջակցությամբ։ Բրոմանը մահացավ 1757 թվականին, և պալատը դարձավ պետության սեփականությունը, որն էլ այն փոխանցեց Դյուկ Կառլին։

Կառլը բնակություն հաստատեց պալատում և շարունակեց իր արդիականացման Ռենա ծրագրերի իրականացումը։ Ամրոցը վերականգնվեց ուշ Գուստավյան ոճով, բայց առանց դրան բնորոշ որոշ բարդ մանրամասների, փոխարինվեց ավելի լուրջ և ռոմանտիկ տոնով, որը կոչվում էր Կառլ XIII կայսրության ոճ։ Որպես արդիականացման մաս, ստեղծվել են մի շարք նոր ինտերիերներ, որոնցից առավել ուշագրավ են նարնջագույն և կարմիր հյուրասենյակները, ինչպես նաև Գոգլանդի սենյակը։

Թագավորական նշանով ծաղկամանն ու պատշգամբը
Ռոզերսբերգ պալատը գիշերով հյուսիս արևմուտքից

Ռոզերսբերգը Կառլ XIV Յուհանի և թագուհի Դեզիդերիի սիրելի պալատն էր, Բեռնադոտտի դինաստիայից առաջինը, որոնք իրենց ամառային արձակուրդներն անցկացնում էին այստեղ։ Նրանք թագավորական ընտանիքի վերջին անդամներն էին, ովքեր օգտագործում էին պալատը որպես նստավայր։ Կառլ XIV Յուհանի ննջասենյակը համարվում է 19-րդ դարի սկզբի շվեդական ինտերիերի ամենավառ օրինակներից մեկը։ Սենյակները և դրանց կահավորումը մինչ օրս պահպանվել են նույն ձևով, ինչպես եղել են 1795-1825 թվականներին[6]։

1860 թվականին Դեսիդերիայի մահից հետո պալատը հատկացվեց շվեդական հետևակային դպրոցին։ 1874 թվականին Շվեդիայի հետևակային հրետանային դպրոցը տեղակայվեց առաջին հարկում և ամրոցի կողաշենքերում։ 1961 թվականի գարնանը հետևակային հրետանային դպրոցը տեղափոխվեց Լինչոպինգի կայազոր։ 1961 թվականի հուլիսի 1-ին ամրոցը փոխանցվեց Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության խորհրդին։ 1986 թվականին այս խորհուրդը վերափոխվեց Փրկարար ծառայության գործակալության, որը մինչև 2006 թվականն իր տարածքն ուներ ամրոցում և կողաշենքերում[7]։

Զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատում կա զբոսայգի, որն իր մեջ ներառում է ֆրանսիական բարոկկո ոճով պարտեզ, որը ստեղծել է ճարտարապետ Նիկոդեմուս Տեսին կրտսերը Բենգտ Օքսենշերնի պատվերով, 17-րդ դարի վերջին։ Այն ժամանակ դա համարվում էր Շվեդիայի ամենաշքեղ պարտեզներից մեկը, բայց հետագայում զբոսայգու մեծ մասը պատված էր մացառուտներով և չէր օգտագործվում։ Ծառուղիները և 600 մետր երկարությամբ լճակը դեռևս գոյություն ունեն։ Պալատի ձախ կողմում գտնվում է ոլորապտույտ արահետներով անգլիական այգի, որը պատվիրել էր դուքս Կառլը 1800–ական թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. https://www.sfv.se/sv/fastigheter/sverige/stockholms-lan-ab/slott/rosersbergs-slott/
  3. https://www.kungligaslotten.se/english/royal-palaces-and-sites/rosersberg-palace.html
  4. Bebyggelseregistret
  5. Ю. В. Антонова Замки и крепости Швеции и Финляндии. — Издательство "Вече". — С. 140. — 356 с. — ISBN 9785444477083
  6. Ю. В. Антонова Замки и крепости Швеции и Финляндии. — Издательство "Вече". — С. 141. — 356 с. — ISBN 9785444477083
  7. Holmberg, Björn (1993). Arméns regementen, skolor och staber: [en uppslagsbok]: en sammanställning. Arvidsjaur: Svenskt militärhistoriskt bibliotek (SMB). էջ 57. ISBN 91-972209-0-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզերսբերգ պալատ» հոդվածին։