Ռոզալիա Զեմլյաչկա
Ռոզալիա Զեմլյաչկա | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1876 |
Ծննդավայր | Մոգիլյով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 21, 1947 (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Լիոնի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks? |
Rozalia Samuilovna Zalkind Վիքիպահեստում |
Զեմլյաչկա (Սամոյլովա) Ռոզալիա Սամոյլովնա (կուսակցական ծածկանունները՝ Դեմոն, Օսիպով, մարտի 20, 1876, Մոգիլյով, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1947, Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1896 թվականից։
Եղել է ՌՍԴԲԿ 2-րդ (1903) և 3-րդ (1905) համագումարների պատգամավոր։ 1903 թվականին կոպտացիոն կարգով մտցվել է կուսակցության ԿԿ։ 1905 թվականին եղել է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի, 1909 թվականին՝ Բաքվի կուսակցական կազմակերպության քարտուղարը։ Բազմիցս ձերբակալվել է։
1918 թվականին եղել է 8-րդ և 13-րդ բանակների քաղբաժինների պետ, Ղրիմի ազատագրումից հետո (1920 թվականի նոյեմբեր)' ՌԿ(բ) կ Ղրիմի մարզկոմի, 1922—23-ին' Մոսկվայի Զամոսկվորեչիեի շրջկոմի քարտուղար, 1926-33 թվականներին՝ ԲԳՏ, ապա հաղորդակցության ճանապարհների ժողկոմատների կոլեգիաների անդամ։
Զեմլյաչկան կուսակցության 8-րդ, 9-րդ—18-րդ համագումարների պատգամավոր էր, 18-րդ-ում (1939) ընտրվել է ՀամԿ(բ)կ ԿԿ-ի անդամ։ 1939-43 թվականներին եղել է ԽՍՀՄ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ։ Զեմլյաչկան ԽՍՀՄ 1-ին-2-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ էր։
Պարգևատրվել է Լենինի երկու և Կարմիր դրոշի շքանշաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզալիա Զեմլյաչկա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Մարտի 20 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 21 մահեր
- 1947 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- Կանայք պատերազմում
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Ձախ կոմունիստներ
- Լիոնի համալսարանի շրջանավարտներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին