Ռոբերտ Ենգոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ենգոյան
 
Կրթություն՝ ՀԱՊՀ (1955)
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 15, 1932(1932-06-15)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր նոյեմբերի 16, 2017(2017-11-16) (85 տարեկան)
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և Անանիա Շիրակացու մեդալ

Ռոբերտ Ներսեսի Ենգոյան (հունիսի 15, 1932(1932-06-15), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 16, 2017(2017-11-16)), հայ ինժեներ-մեխանիկ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր (1995-1999)[1]։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի հունիսի 15-ին, Լենինականում։

1950-1955 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962-1965 թվականներին սովորել է ԽՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինության նախարարության մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական ինստիտուտի հեռակա ասպիրանտուրայում, ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։

1955-1957 թվականներին Վլադիմիրի (ՌԴ) ռադիոգործարանում աշխատել է ավագ ինժեներ, 1957-1960 թվականներին՝ Երևանի փոքր հիդրոտուրբինների գործարանում, 1960-1962 թվականներին Երևանի ֆրեզերային հաստոցներիգործարանում՝ արտադրամասի պետ։ 1962-1975 թվականներին եղել է«Հայհաստոց» ԳԱՄ-ի փորձնական գործարանի տնօրեն, 1975-1982 թվականներին՝ Երևանի հաստոցաշինական ԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1982 թվականից՝ Քանաքեռի ալյումինի գործարանի գլխավոր տնօրեն, «Կանազ»ՓԲԸ-իխորհրդի նախագահ։

1995-1999 թվականներին եղել է ԱԺպատգամավոր թիվ 25 ընտրատարածքից։ Եղել է «Հանրապետություն» խմբակցության, ապա «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։

1999 թվականի մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտականհանձնաժողովի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության անդամ։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]