Ռոբերտ Ա. Նաեֆի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ա. Նաեֆի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդA13
Երկիր Շվեյցարիա
ՎայրՖրիբուրգ և Ependes?
ԲԾՄ680 մետր
Անվանված էRobert Adolf Naef?
Կայքobservatoire-ependes.ch
 Observatoire d'Épendes Վիքիպահեստում

Ռոբերտ Ա. Նեֆի աստղադիտարան (ֆր.՝ Observatoire Robert-A. Naef, աստղադիտարանի կոդը` — «A13»), աստղադիտարան Շվեյցարիայի Ֆրիբուրգ կանտոնի Ֆրիբուրգ քաղաքից մի քանի կիլոմետր հեռու։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Աստղադիտարանը անվանվել է հայտնի շվեյցարացի սիրող աստղագետ Ռոբերտ Նեֆի (1907–1975) պատվին, նրա պատվին է նաև անվանվել (1906) Նեֆ աստերոիդը[1]։

Աստղադիտարանը գտնվում է ծովի մակերևույթից 700 մ բարձրության վրա։ Աստղադիտարանը պատկանում է շահույթ չհետապնդող Ռոբերտ Ա. Նեֆի հիմնադրամին։

Աստղադիտարանը հիմնականում զբաղվում է աստղագիտության հանրայնացմամբ երեխաների և երիտասարդների ջրանում։ Ամեն ուրբաթ օր այն բաց է այցելության համար։

Ռոբերտ Ա. Նեֆի հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ա. Նեֆի հիմնադրամը ստեղծվել է 1977 թվականի ապրիլի 15-ին հայտնի աստղագետի այրու Դեյզի Նեֆ-Ռիտերի կողմից։ Համաձայն հիմնադրամի կանոնադրության, նրա հիմնական նպատակնե է Ռոբերտ Ա. Նեֆի հիշատակին աստղադիտարանում տեղադրել Ռեյնֆիլդեռ և Հարտել աստղադիտակ նոր աստղադիտարանում։ Աստղադիտարանի հետագա նպատակն է նաև ակտիվորեն նպաստել երիտասարդների շրջանում աստղագիտության հանրայնացումը։

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 162.5 մմ, «Ռեյնֆիլդեռ և Հարտել» աստղադիտակ, կիզակետային հեռավորությունը 1435 մմ - խոշորացնում է 150 անգամ։
  • 50 սմ «Կելլերի աստղադիտակ», տեղադրվել է 2004 թվականին, Կասսգրեյնի տիպի, կիզակետային հեռավորությունը 5000 մմ։
  • Արևային աստղադիտակ VTT 120
  • 40 սմ, Celestron C14 աստղադիտակ, Շմիդտ-Կասսգրեյն տեսակի
  • Մոլորակադիտարան

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 95 աստերոիդ 2005-ից 2009 թվականները[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schmadel, Lutz D. (2003). «(1906) Naef». Dictionary of Minor Planet Names – (1906) Naef. Springer Berlin Heidelberg. էջ 153. doi:10.1007/978-3-540-29925-7_1907. ISBN 978-3-540-29925-7.
  2. Minor Planet Discovery Sites

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները