Ռիչարդ Վոլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Վոլֆ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1942(1942-04-01)[1] (82 տարեկան)
ԾննդավայրYoungstown, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Եյլի համալսարան և Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[2]
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում
Կայքrdwolff.com
 Richard D. Wolff Վիքիպահեստում

Ռիչարդ Վոլֆ (անգլ.՝ Richard D. Wolff, ապրիլի 1, 1942(1942-04-01)[1], Youngstown, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Վոլֆը Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի տնտեսագիտության պատվավոր պրոֆեսոր էր և Նյու Յորքի համալսարանի Նոր դպրոցի միջազգային հարաբերությունների հրավիրյալ պրոֆեսոր։ Նյու Յորք ամսագիրը անգլ.՝ The New York Times Magazine նրան անվանել է «ամերիկյան ամենահայտնի մարքսիստ տնտեսագետը»։ Ռիչարդ Վոլֆը ավարտել է Հարվարդի համալսարանը։ Այնուհետև 1964 թվականին նա սովորել է Ստենֆորդում՝ տնտեսագիտության մագիստրոս Փոլ Բարանի մոտ, ով մահացավ սրտի կաթվածից նույն 1964 թվականին, որից հետո Վոլֆը տեղափոխվեց Եյլի համալսարան։ Այնտեղ նա ստացավ տնտեսագիտության դոկտորի կոչում։ «Գաղութատիրության տնտեսագիտությունը, Բրիտանիա և Քենիա» ատենախոսությունը որպես գիրք հրատարակվել է 1974 թվականին։ 1969-1973 թվականներին դասավանդել է Նյու Յորքի Սիթի քոլեջում։ 1985 թվականին նա Նյու Հեյվենի քաղաքապետի թեկնածու էր տեղի Կանաչների կուսակցությունից։ ԱՄՆ-ում զանգվածային ձախ կուսակցություն ստեղծելու կոչ է անում[4]։ 1989 թվականին իր մի խումբ ուսանողների հետ թողարկել է «Վերաիմաստավորելով մարքսիզմը» անգլ.՝ Rethinking Marxism ամսագիրը[5][6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Վոլֆը ապրում է Մանհեթենում (Նյու Յորք)։ Նրա կինը գործող հոգեթերապևտ է։ Նրանք երկու չափահաս երեխա ունեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12398193X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://www.umass.edu/resnick-wolff/Wolff_curriculum_vitae.pdf
  3. Davidson, Adam (2012 թ․ փետրվարի 5). «It Is Safe to Resume Ignoring the Prophets of Doom ... Right?». Կաղապար:Нп4. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Richard Wolff - The Mathematics Genealogy Project». mathgenealogy.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  5. «Watch Extended Interview with Economist Richard Wolff on How Marxism Influences His Work». Democracy Now! (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  6. «Richard Wolff». BillMoyers.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Text "Guests" ignored (օգնություն)
  7. «Economic Update with Richard D. Wolff». economicupdate.libsyn.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]