Ռիմ Աբու Հասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիմ Աբու Հասան
Դիմանկար
Քաղաքացիություն Հորդանան
ԿրթությունՋորջթաունի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար

Ռիմ Աբու Հասան (), հորդանանցի քաղաքական գործիչ և կառավարության ղեկավար-նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիմ Աբու Հասանը 1985 թվականին ավարտել է Հորդանանի համալսարանը՝ ստանալով Իրավագիտության բակալավրի աստիճան։ 1986 թվականին Լոնդոնի համալսարանի տնտեսագիտական դպրոցում ստացել է Իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան։ 1987-1988 թվականներին Հարվարդի համալսարանի իրավագիտության դպրոցում եղել է ապացույցների իրավունքի այցելու-հետազոտող։ Ամուսնացած է, ունի երկու երեխա[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիմ Աբու Հասանը 1992 թվականին զբաղվել է Հորդանանում կանանց և երեխաների իրավունքների վերաբերյալ օրենքի նախագծմամբ։ Նա 2002 թվականին եղել է Հորդանանում առաջին բարեփոխումների նախաձեռնության անդամ, իսկ 2005 թվականին՝ Հորդանանի խորհրդարանի օրենսդրության և արդարադատության ենթահանձնաժողովի անդամ։ 2006 թվականին մասնակցել է Հորդանանի միասնական բարեփոխումների ֆորումին։ 2006-2008 թվականներին աշխատել է որպես Արդարադատության նախարարի խորհրդական։ Հիմնադրել է Հորդանանում կանանց միջազգային ֆորում և 2006-ից 2008 թվականները զբաղեցրել է նրա նախագահի պաշտոնը։ Նա 2011 թվականի մայիսին դարձել է Մարդու իրավունքների ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2013 թվականին նշանակվել է սոցիալական զարգացման նախարար[1]։ Նա խոսել է Հորդանանի սահմանադրության 308 հոդվածի չեղարկման մասին, որն ամուսնության դեպքում բռնաբարողին ազատում է պատասխանատվությունից։ Նա կողմնակից է եղել օրենքի փոփոխությանը, որը բացառում է բռնաբարությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «H.E Reem Abu Hassan Minister of Social Development Amman Jordan». ibanet.org. International Bar Association. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Sit-in planned outside Parliament to demand abolition of Article 308». Jordan Times. 2017 թ․ հուլիսի 31. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.