Ռեմիգիյուս Վալյուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմիգիյուս Վալյուլիս
լիտ.՝ Remigijus Valiulis
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1958(1958-09-20)
ԾննդավայրŠilutė, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 19, 2023(2023-07-19)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
ԿրթությունՎիտաուտաս Մեծ համալսարանի կրթության ակադեմիա
Մասնագիտությունթեթևատլետ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Ռեմիգիյուս Վալյուլիս (լիտ.՝ Remigijus Valiulis, սեպտեմբերի 20, 1958(1958-09-20), Šilutė, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2023(2023-07-19)[1], Վիլնյուս, Լիտվա), խորհրդային և լիտվացի մարզիկ, 1980 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն՝ 4 × 400 մետր փոխանցումավազքում։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1980)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականին, Շիլուտե քաղաքում[2]։ Ավարտել է Վիլնյուսի մանկավարժական ինստիտուտը։ Խաղացել է «Դինամո» (Վիլնյուս) ակումբում։

1979 թվականին թեթև ատլետիկայի ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը (400 մ-48,7), նույն թվականին ԽՍՀՄ ժողովուրդների ամառային սպարտակիադայում՝ 2-րդ տեղ (400 մ - 46,27)։

Մարզական կարիերան ավարտելուց հետո Վալիուլիսն աշխատել է որպես աթլետիկայի մարզիչ Վիլնյուսում։ 1995 թվականին Վիլնյուսում բացել է իր սեփական ավտոսրահը[3]։ Ռեմիգիյուս Վալյուլիսը մահացել է 64 տարեկանում, 2023 թվականի հուլիսի 19-ին[4]։

Լիտվայի ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 400 մ փակ տարածք - 46,75 վ (դեռ ուժի մեջ է)-2 մարտի, 1980 (Սինդելֆինգեն), մարզիչ Ա. Կրասայտիս[5]
  • 400 մ - 45,73 վրկ (դեռ ուժի մեջ է)-1979 թվականի սեպտեմբերի 8 (Մեքսիկա Սիթի), մարզիչ Ա. Կրասայտիս[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mirė olimpinis bėgimo čempionas Remigijus Valiulis (լիտ.)
  2. IN MEMORIAM: REMIGIJUS VALIULIS (1958 – 2023) 2023-07-19
  3. Remigius VALIULIS
  4. Netektis: mirė olimpinis čempionas R.Valiulis
  5. «Рекорды Литвы (в закрытых помещениях) (до 2010-07-29)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 20-ին.
  6. Рекорды Литвы (до 2008-08-18) Արխիվացված 2011-07-22 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]