Ռաս Ֆրիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաս Ֆրիման
Բնօրինակ անունանգլ.՝ Russ Freeman
Ի ծնե անունանգլ.՝ Russell Donald Freeman
Ծնվել էմայիսի 28, 1926(1926-05-28)[1][2]
Չիկագո, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունիսի 27, 2002(2002-06-27)[1][2] (76 տարեկան)
Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունjazz pianist և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր

Ռասել Դոնալդ Ֆրիման (անգլ.՝ Russell Donald Freeman, մայիսի 28, 1926(1926-05-28)[1][2], Չիկագո, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունիսի 27, 2002(2002-06-27)[1][2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), բիբոփ և քուլ ջազի դաշնակահար և կոմպոզիտոր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում Ֆրիմանը դասական կրթություն է ստացել։ Նրա համբավը և կոչումը, որպես ջազային դաշնակահար աճել է 1940-ական թվականներին, երբ նա համագործակցում էր Արթ Փեպերի և Շորթի Ռոջերսի հետ։ 1947 թվականի «Home Cooking» ջազային սեսիայում նա նվագել է նաև Չարլի Փարքերի հետ[4]։ Բազմաթիվ այլ համագործակցություններ է ունեցել 1950-ական թվականներին՝ Չեթ Բեյքերի, Շելի Մեննի և Արթ Փեպերի հետ։ Այս համագործակցությունները իրենց մեջ ներառել է Jazz Immortal LP-ը, որը ձայնագրել են Ռաս Ֆրիմանը և ջազային շեփորահար Քլիֆորդ Բրաունը՝ 1954 թվականին, որտեղ նվագել են նաև առաջատար երաժիշտներ Բրաունը և Զութ Սիմսը[5]։ Jazz Immortal LP-ում Ռաս Ֆրիմանը հնարավորություն է ունեցել նվագել մի կոմբոյում, որը ձայնագրել է Քլիֆորդ Բրաունի մի շարք կոմպոզիցիաները[5][6]։

1957 թվականին Ֆրիմանը համագործակցել է Անդրե Պրևինի հետ, «Double Play!» ալբոմը թողարկելու համար, որում նրանք երկուսն էլ դաշնամուր էին նվագում, իսկ Մեննը հարվածային գործիքներով նրանց նվագակցում էր։

1988 թվականին Քեյթ Ջառետը Փարիզում անցկացվող մենահամերգի ժամանակ կատարել է Ֆրիմանի «The Wind» երգի տարբերակը, որը հետագայում տեղ է գտել Ջառետի «Paris Concert» ալբոմում։ 1991 թվականին Մրայա Քերին «Emotions» ալբոմի համար «The Wind»-ի համար նոր բառեր է գրել։ Ֆրիմանը «The Wind» երգի բառերը գրել է օրիգինալի՝ Ջերի Գլեդսթոնի երգի բառերի նման։ Այն որպես գործիքային ստեղծագործություն հնչել է 1950-ական և 1960-ական թվականներին այնպիսի երաժիշտների կողմից, ինչպիսիք են Բեյքերը, Լեո Ռայթը և Սթեն Գեթցը, երգվել է Ջուն Քրիսթիի կողմից («The Misty Miss Christy» ալբոմում)։ Ֆրիմանի դաշնամուրային երաժշտությունը ներկայացվել է Բեյքերի 1954 թվականի «The Wind» ձայնագրությունում (հնչել է «Chet Baker & Strings» ալբոմում)։ Ֆրիմանը երաժշտությամբ է զբաղվել իր ողջ կյանքի ընթացքում։

Մահացել է 2002 թվականի հունիսի 27-ին՝ Լաս Վեգասում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիմանը ամուսնացել է երեք անգամ։ Իր երկրորդ ամուսնությունից Ֆրիմանը ունեցել է մեկ դուստր՝ Պաուլա Քենլի Ֆրիմանը։ Նա թոռնիկներ չի ունեցել։

Պաուլան 2009 թվականին Սիեթլից տեղափոխվել է Նիդերլանդներ՝ մշտապես այստեղ ապրելու համար։ 2009 թվականի մայիսին Պաուլան հոր հետ ունեցած հարաբերությունների մասին հարցազրույց է տվել Եվրապական «PianoWereld» ամսագրի համար։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեթ Բեյքերի հետ

  • Chet Baker Sings (Pacific Jazz, 1953)
  • Grey December (Pacific Jazz, 1953 [1992])
  • Chet Baker Quartet featuring Russ Freeman (Pacific Jazz, 1953)
  • Witch Doctor (Contemporary, 1953 [1985])
  • West Coast Live - with Stan Getz (1954 [1997])
  • Pretty/Groovy (World Pacific, 1953-54 [1958])
  • The Trumpet Artistry of Chet Baker (Pacific Jazz, 1953–54)
  • Chet Baker & Strings (Columbia, 1954)
  • Jazz at Ann Arbor (Pacific Jazz, 1954)
  • Chet Baker Sings and Plays (Pacific Jazz, 1955)
  • Quartet: Russ Freeman/Chet Baker (Pacific Jazz, 1956)

Մեյնարդ Ֆերգյուսոնի հետ

  • Maynard Ferguson's Hollywood Party (EmArcy, 1954)
  • Dimensions (EmArcy, 1955)

Ջիմի Ջիֆեի հետ

  • Jimmy Giuffre (Capitol, 1955)

Իրեն Կրալի հետ

  • Wonderful Life (Mainstream, 1965)

Շելի Մեննի հետ

  • "The Three" & "The Two" (Contemporary, 1954 [1960]) - compilation of previously issued 10-inch LPs
  • The West Coast Sound (Contemporary, 1955)
  • Shelly Manne & Russ Freeman (Contemporary, 1955)
  • Swinging Sounds (Contemporary, 1956)
  • More Swinging Sounds (Contemporary, 1956)
  • Concerto for Clarinet & Combo (Contemporary, 1957)
  • The Gambit (Contemporary, 1958)
  • Shelly Manne & His Men Play Peter Gunn (Contemporary, 1959)
  • Ruth Price with Shelly Manne & His Men at the Manne-Hole (Contemporary, 1961) with Ruth Price
  • Live! Shelly Manne & His Men at the Manne-Hole (Contemporary, 1961)
  • Shelly Manne & His Men Play Checkmate (Contemporary, 1961)
  • My Fair Lady with the Un-original Cast (Capitol, 1964)
  • Manne–That's Gershwin! (Capitol, 1965)
  • Boss Sounds! (Atlantic, 1966)
  • One on One (Atlas, 1982)

Ջեք Մոնտրոզի հետ

  • Arranged by Montrose (Pacific Jazz, 1954)

Արթ Փեպերի հետ

  • Surf Ride (Savoy, 1952-1954 [1956])
  • The Return of Art Pepper (Jazz: West, 1956)
  • The Art Pepper Quartet (Tampa, 1956)
  • Modern Art (Intro, 1957)
  • Mucho Calor (Andex, 1957) Կոնտե Կանդոլիի հետ
  • Among Friends (Interplay, 1978)

Անդրե Պրևինի հետ

  • Double Play! (Contemporary, 1957)
  • The Subterraneans (Soundtrack) (MGM, 1960)

Փիթ Ռուգոլիի հետ

  • Rugolomania (Columbia, 1955)
  • New Sounds by Pete Rugolo (Harmony, 1954–55, [1957])
  • Music for Hi-Fi Bugs (EmArcy, 1956)
  • Out on a Limb (EmArcy, 1956)
  • An Adventure in Sound: Brass in Hi-Fi (Mercury 1956 [1958])
  • 10 Trombones Like 2 Pianos (Mercury, 1960)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Fordham, John (2002 թ․ օգոստոսի 1). «Russ Freeman». The Guardian.
  4. Russell, Ross, and Tony Williams (1993). Charlie Parker on Dial: the West Coast Sessions. Sawbridgeworth, Hertfordshire, England: Spotlite Jazz. էջ 12.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 «Jazz Immortal - Clifford Brown | Credits | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  6. «Jazz Immortal - Clifford Brown | Songs, Reviews, Credits | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]