Ռասելի թեյնիկ
Ռասելի թեյնիկ, երբեմն անվանվում է Երկնային թեյնիկ, մի համանմանություն է, որն առաջին անգամ օգտագործել է փիլիսոփա Բերտրան Ռասելը (1872–1970): Համանմանության նպատակն է հերքել այն գաղափարը, որ կրոնների անհերքելի հայցերի հակառակը ապացուցելու հոգսը թերահավատների վրա է: Ռասելի թեյնիկը դեռ նշվում է Աստծո գոյության մասին քննարկումներում:
Ռասելի սկզբնական տեքստը [խմբագրել]
Իլուստրեյթդ պարբերականի կողմից 1952 թվականին պատվիրված, բայց երբեք չհրատարակված, «Արդյո՞ք Աստված կա» անունով հոդվածում, Ռասելը գրում է՝
| Եթե ես առաջակեի, որ Երկրի և Հրատի միջև կա մի ճենապակյա թեյնիկ, որն արևի շուրջ է պտտվում մի էլիպսաձև ուղեծիրով, ոչ ոք չէր կարողանա ինձ հերքել, եթե զգույշ լինեի նշելու, որ թեյնիկը շատ փոքր է նույնիսկ մեր ամենաուժեղ հեռադիտակներով բացահայտելու համար: Բայց եթե ես հետո շարունակեի, որ քանի որ իմ հայցի հակառակը չի կարող ապացուցվել, ապա դրա կասկածելը մարդկային բանականության անհանդուրժելի կանխավարկած է, ճիշտ կլիներ մտածել, որ ես ցնդաբանում եմ: Եթե, այնուամենայնիվ, այսպիսի մի թեյնիկի գոյությունը հնագույն գրքերում հաստատվեր, ամեն կիրակի որպես սրբազան ճշմարտություն դասավանդվեր, և դպրոցի երեխաների մտքերում պատվաստվեր, նրա գոյությանը հավատալու տարակուսանքը արտառոցության նշան կդառնար, և ավելի լուսամիտ դարում կասկածողին կարժանացներ հոգեբույժի ուշադրության, իսկ ավելի վաղ ժամանակում՝ ինկվիզիտորի:[1] |
Ժամանակակից օգտագործում [խմբագրել]
Նույնանմանությունը այժմ նաև օգտագործվում է հավատացյալների և թերահավատների միջև քննարկումներում:
Ռիչարդ Դոկինզը այս նմանաբանությունից օգտվում իր 2003 թվականին լույս տեսած գրքում, «Մի Սատանայի ծառայողական քահանա»:[2]
Ռասելի թեյնիկի հասկացությունից օգտվելով, ուրիշ ընդօրինակումներ են կատարվել, որոնցից են Անտեսանելի վարդագույն միաեղջյուրը[3], Սպագետու թռչող հրեշը[4], և Վիշապն իմ գարաժում:[5]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Բերտրան Ռասել՝ Արդյո՞ք Աստված կա
- ↑ Ռիչարդ Դոկինզ։ Մի Սատանայի ծառայողական քահանա (անգլերեն)։ Houghton Mifflin։ ISBN ISBN 0-618-33540-4։
- ↑ Ռիչարդ Դոկինզ (2006)։ Աստծո մոլորությունը (անգլերեն)։ Houghton-Mifflin։ ISBN 978-0618680009։
- ↑ Վուլֆ, Գարի (նոյեմբերի 14, 2006). «Անհավատների եկեղեցին (անգլերեն)». Wired News. http://www.wired.com/wired/archive/14.11/atheism.html.
- ↑ Սագան, Կարլ (հունիսի 21, 2007). «Վիշապն իմ գարաժում (անգլերեն)». http://www.RichardDawkins.Net. http://richarddawkins.net/social/index.php?mode=article&id=35.