Ռայեն ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան Ռեյան ամրոցից

Ռայեն ամրոց (պարս.՝ ارگ راين Arg-e Rāyen)՝ ամրոց տեղակայված Իրանի Կերման նահանգից 100 կիլոմետր հարավ։ Գտնվում է Հեզար լեռան շրջակայքում։ Ռայենը եղել է կավից պատրաստված քաղաք, նման է Արգային, որը փլուզվել է 2003 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ Ռայենն ունի լքված միջնաբերդ, որտեղ պահպանվում են ճարտարապետական տարրեր։ Այն չափազանց լավ է պահպանվել, չնայած նրան, որ շրջակայքում գտնվող բոլոր նմանատիպ կառույցները փլուզվել են։

Ռայեն ամրոցը բնակեցվել է 150 տարի առաջ և ենթադրվում է, որ 1000 տարեկան է և կառուցվել է Սասանյանների կառավարման շրջանում։ Ըստ հին փաստաթղթերի՝ եղել է խոշոր առևտրական ճանապարհի վրա և հանդիսացել է առևտրական խոշոր քաղաք։ Եղել է սրերի, իսկ ավելի ուշ՝ զենքերի արտադրության կենտրոն։ Ամրոցի մետ կա ջրվեժ, նրա շրջակայքում է գտնվում նաև Հարազ լեռը՝ 4501 մետր բարձրությամբ, որտեղ կան պտղատու այգիներ և վարդագույն մարմարի հանքեր։ Շրջակայքում կան նաև բուժիչ աղբյուրներ, որոնք գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը։ Սասանյան արքա Հազկերտ երրորդի օրոք արաբների հարձակումը ձախողվել է, քանի որ ամրոցի պատերը բարձր են և դժվար անցանելի[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tours to Iran with Iran Tour Package». Iran Tour Package (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.