Ռամ Նարայան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ռամ Նարայան | |
Ռամ Նարայան, 2007թ., մայիս |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | 25 դեկտեմբերի 1927 Ուդաիպուր, Հնդկաստան |
| Մասնագիտություն | երաժիշտ |
| Գործիքներ | Սարանգի |
| Գործունեություն | 1944–ներկա |
| Լեյբլ | |
| Կապված | |
| Կայք | Պաշտոնական կայք |
Ռամ Նարայան (Հինդի राम नारायण, անգլ. Ram Narayan) ծնվ. 1927 դեկտեմբերի 25 Ուդաիպուր, Հնդկաստան։ Հնդիկ երաժիշտ, հնդկական Սարանգի լարային երաժշտական գործիքի վիրտուոզ։ Առաջինն է այս գործիքը օգտագործել որպես մենակատար գործիք, և առաջին ճանաչված Սարանգի նվագողն է։
Վաղ տարիքից սովորել է նվագել սարանգի գործիքը։
1956թ.ից Նարայանը հանդես է եկել համերգներով որպես մենակատար, իսկ ավելի ուշ` նաև որպես նվագակցող։ 1960ականներից Նարայանը համերգային շրջագայություններով հանդես է եկել Եվրոպայում և Ամերիկայում։ Նաև դասավանդել է հնդիկ և այլազգի ուսանողների` Հնդկաստանում և արտասահմանում։ 2005թ. Նարայանը արժանացել է հնդկաստանի երկրորդ ամենաբարձր քաղաքացիական մրցանակի` Պադմա Վիբհուշանի (անգլ.Padma Vibhushan)։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք (անգլ.)
- allmusic.com կայքում (անգլ.)