Ռադիոլարիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիոլարիաներ

Ռադիոլարիաներ ( լատ.՝ radius - ճառագայթ), ճառագայթավորներ, միաբջիջ, մեծ մասամբ բնականոն աղիության տաք ջրերի ծովային կենդանիների խումբ (7000 տեսակից ավելի) 0,3 - 1մմ և ավելի չափերով։ Ռադիոլարիաների կմախքը բաղկացած է ներքին՝ պլազմային և արտաքին՝ միներալային մասերից՝ կազմված կայծքարից կամ ստրոնցիումի սուլֆատից։ Այն առաջանում է երկրաչափորեն կանոնավոր դասավորված փշեր-ճառագայթներից։ Ռադիոլարիաների մարմնից դուրս են գալիս թելանման կեղծ ոտիկներ՝ ֆիլոպոդներ, որոնք ծառայում են սնունդ կլանելու և մարմնի տեսակարար մակերեսը մեծացնելու համար։ Ռադիոլարիաները հայտնի են պրոտերոզոյից մինչև այժմ, ունեն կարևոր շերտագրականնշանակություն։