Ջումշուդ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջումշուդ Թումանյան
Ծնվել է1915
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1942
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Ջումշուդ Գրիգորի Թումանյան (1915, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1942), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք), երկրագործի ընտանիքում։ 1935 թվականին ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Սովորել է հեռակա կարգով և ավարտել։ 1935-1936 ուսումնական տարում նշանակվել է Ստեփանավանի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ։ 1939-1941 թվականներին աշխատել է Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղի դպրոցում որպես լեզվի և գրականության ուսուցիչ և ուսմասվար, ապա՝ տնօրեն։ 1941 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ղրիմում, ստացել կրտսեր, ապա ավագ լեյտենանտի կոչում։ Վերջին նամակն ստացվել է Ղրիմից 1942 թվականի մայիսին։

Պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով և մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 24-25։