Ջումշուդ Աթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջումշուդ Աթոյան
Ծնվել է1913
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1941
Մահվան վայրանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ

Ջումշուդ Կարապետի Աթոյան (1913, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1941, անհայտ), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մանկավարժ։

Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք)։ Յոթնամյա կրթությունն ստացել է նույն բնակավայրում, իսկ 1930 թվականին ավարտել է Դիլիջանի մանկավարժական տեխնիկումը։ 1931-1934 թվականներին աշխատել է Շամշադինի շրջանի Չինչին, Վերին Կարմիրաղբյուր և Այգեձոր գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ։ 1935-1939 թվականներին աշխատել է Իջևանի շրջանի Մելիքի (այժմ՝ Ներքին Ծաղկավան), Սարիգյուղի դպրոցներում որպես ուսուցիչ։

1939 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Գրոդնո քաղաքում։ 1940 թվականին տեղափոխվել է այլ զորամաս, որտեղ սովորել և ավարտել է գնդի կրտսեր հրամանական կազմի դպրոցը. ավագ սերժանտ կոչումով տեղափոխվել է Բալաշսկ, սովորել օդաչուական դպրոցում, դարձել ռադիստ-հրաձիգ։ Նրա վերջին նամակը ստացվելէ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին, երբ նրանց զորամասը տեղափոխվում էր Կիևից դեպի սահմանամերձ գոտի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 20-21։