Ջուլիետ Կաժոյան
Ջուլիետ Կաժոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1938[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ջուլիետ Սուրենի Կաժոյան (հունիսի 2, 1938[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական և քաղաքական գործիչ, ռեժիսոր, ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, «Շամիրամ» խմբակցության ղեկավար[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1938 թվականի հունիսի 2-ին Գյումրիում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ` ռեժիսորի որակավորմամբ։ Աշխատել է Կապանի պետական թատրոնում որպես ռեժիսոր, ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1968 թվականից` հեռուստառադիոպետկոմում ստուդիայի մշակութային բաժնի ռեժիսոր[3]։ Եղել է բանաստեղծ Դավիթ Հովսեփյանին նվիրված «Ապրողների մեջ փնտրեցեք նրան» ֆիլմի ռեժիսոր[4]։ Եղել է նաև Վիլյամ Սարոյանին նվիրված և Լևոն Խեչոյանին նվիրված ֆիլմերի ռեժիսոր[5][6]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիսանում է «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։ 1995 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր[7] «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համամասնական ցուցակի առաջին համարով։ Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԱԺ «Շամիրամ» խմբակցության ղեկավար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=454&lang=eng
- ↑ Կենսագրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքում
- ↑ Վիկտոր Բալայանի մահվանից 17 տարի անց հրապարակվել է նրա երկերի հատընտիրը
- ↑ «ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԳՐՈՂ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Վիլյամ Սարոյանին պատկանող ամեն ինչ պետք է պահպանվի. «Սարոյան Հաուս» նախագիծը կփրկի այդ ամենը կորստից. ռեժիսոր Ջուլիետ Կաժոյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ ««Որտեղ էլ լինենք, դռան հակառակ կողմում ենք…»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ Կինն ու օրենքը