Ջորջ Օդհիամբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Օդհիամբո
Քաղաքացիությունը  Քենիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1992(1992-12-31)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Քենիա
Դիրք հարձակվող

Ջորջ Օդհիամբո Օգուտու (անգլ.՝ George Odhiambo Ogutu; դեկտեմբերի 31, 1992(1992-12-31)[1], Քենիա), քենիացի ֆուտբոլիստ, «Գոր Մահիա» ակումբի և Քենիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջը կարիերան սկսել է 2009 թվականին՝ 16 տարեկան հասակում, Քենիայի պրեմիեր-լիգայի «Գոր Մահիա» ակումբում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի իր առաջին տարում նա ստացել է մրցանակ` որպես ամենահեռանկարային ֆուտբոլիստ, իսկ 2010 թվականին դարձել է լիգայի ամենալավ խաղացողը։

2011 թվականի հունվարին Ջորջը պայմանագիր է ստորագրել Դանիայի «Ռանդերս» ակումբի հետ։ Դանիացիների համար Օդհիամբոն իր նորամուտը նշել է «Նորդշելանդ»-ի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով։ Սակայն Ջորջին չի հաջողվել դառնալ հիմնական կազմի խաղացող, նա ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում, իսկ 2012 թվականի մայիսին տեղափոխվել է Տանզանիայի «Ազամ» ակումբ։

Գրեթե վեց ամիս ազատ գործակալի կարգավիճակում գտնվելուց հետո Ջորջը հունվարի 9-ին կես տարով պայմանագիր է ստորագրել Քենիայի «Նայրոբի Սիթի Սթարս» ակումբի հետ։ Սակայն արդեն 2013 թվականի փետրվարի 28-ին Օդհիամբոն միացել է հայկական «Շիրակ» ակումբին, իսկ մարտի 3-ին արդեն նոր ակումբում նշել է իր նորամուտը Հայաստանի գավաթի համար «Արարատ» թիմի դեմ խաղում[2]։ Մարտի 30-ին Ջորջը խփել է իր առաջին գոլը «Շիրակ»-ում «Իմպուլս» թիմի դեմ խաղում[3]։ 2012-2013 թվականների մրցաշրջանի արդյունքներով «Շիրակ» ակումբի հետ միասին դարձել է Հայաստանի չեմպիոն։

2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Ուլիս» ակումբ, որի համար անցկացրել է 11 խաղ և խփել 1 գոլ։ 2014 թվականի հունվարին Օդիամբոն դարձել է ազատ գործակալ և շուտով վերադարձել իր նախկին ակումբ՝ «Գոր Մահիա»[4]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից Ջորջին պարբերաբար հրավիրել են Քենիայի ազգային հավաքականի խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շիրակ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ««Ширак» — «Арарат» 1:0». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  3. ««Ширак» — «Импульс» 4:3». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  4. «Blackberry signs one year deal» (անգլերեն). gormahia.net. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]