Ջիմի Հեսելդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմի Հեսելդեն
անգլ.՝ Jimi Heselden
Ծնվել էմարտի 27, 1948(1948-03-27)
ԾննդավայրԼիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էսեպտեմբերի 26, 2010(2010-09-26)[2] (62 տարեկան)
Մահվան վայրԱրևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա

Ջեյմս Ուիլյամ «Ջիմի» Հեսելդեն[3][4] (անգլ.՝ Jimi Heselden, [մարտի 27, 1948(1948-03-27), Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[1] - սեպտեմբերի 26, 2010(2010-09-26)[2], Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[5], բրիտանացի գյուտարար և ձեռնարկատեր, «Hesco Bastion» ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Հեսելդենը ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքի մի աղքատ ընտանիքում[6]։ 15 տարեկան հասակում հարկադրաբար լքել է դպրոցը։ Դպրոցից դուրս գալուց հետո անցել է աշխատանքի որպես հանքափոր։ Աշխատել է Թեմփլ Նյուսամի և Լոֆթհաուսի հանքերում։ Աշխատանքից հեռացվել է 1985 թվականին[7]։ Հետո դարձել է «Hesco Bastion» ընկերության հիմնադիր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 11:40-ի սահմաններում Ուեսթ Յորքշիրի ոստիկանական կենտրոն հաղորդագրություն է եկել, որ Վարֆ գետից վերև, բլրի ծայրից մի մարդ իրեն նետում է (բլրի բարձրությունը 24 մ)[8]։ Այդ մարդը Ջիմի Հեսելդենն էր։ Հոկտեմբերի 4-ին հետաքննությունից պարզ դարձավ, որ Ջիմի Հեսելդենը ստացել է կրծքավանդակի հատվածում հարվածներ՝ բլրից իրեն նետելու պատճառով[9]։ Մահանալուց հետո Ջիմիի կապիտալը գնահատվել է 340 մլն ֆունտ ստերլինգ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #143829793 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://www.bbc.co.uk/news/uk-england-leeds-11416654
  3. «Jimi Heselden: Miner who used his redundancy money to become a» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  4. «West Yorkshire Police | West Yorkshire Police - making our communities safe and feel safer». www.westyorkshire.police.uk. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  5. News, B. B. C. «Segway boss Jimi Heselden dies in scooter cliff fall». BBC News. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  6. «Millionaire Segway tycoon dies in cliff plunge on one of his own scooters». Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  7. Wainwright, Martin (2010 թ․ սեպտեմբերի 30). «Jimi Heselden obituary». the Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  8. Reuters, From (2010 թ․ սեպտեմբերի 27). «Millionaire Segway owner dies in cliff fall in UK». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  9. News, B. B. C. «Segway tycoon Jimi Heselden died of multiple injuries». BBC News. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  10. News, B. B. C. «Segway boss leaves £340m to his wife and family». BBC News. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)