Ջեֆֆրիս Բեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ջեֆֆրիս Բեյ
աֆրիկաանս՝ Jeffreysbaai
անգլ.՝ Jeffreys Bay
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1849[1] թ.
Մակերես20,79 կմ²
ԲԾՄ63 մետր, 49 մետր
Պաշտոնական լեզուաֆրիկաանս
Բնակչություն27 107 մարդ (հունվարի 1, 2011)
Հեռախոսային կոդ042
Փոստային դասիչ6330[2][3]
Պաշտոնական կայքjeffreysbaytourism.org(անգլ.)
Ջեֆֆրիս Բեյ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Ջեֆֆրիս Բեյ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Ջեֆֆրիս Բեյ (աֆրիկաանս՝ Jeffreysbaai, անգլ.՝ Jeffreys Bay, հաճախ օգտագործվում է Ջեյ Բեյ կրճատ անվանումը (անգլ.՝ J-Bay), քաղաք ՀԱՀ Արևելյան Կապի նահանգի Սառա Բաարտման գավառի Կուգա ինքնավարությունում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆֆրիս Բեյը հայտնի է իր լողափերով, հատկապես աչքի է ընկնում «Դելֆին» լողափը, որը 2007 թվականից մինչև 2014 թվականն ամեն տարի ստացել է Կապույտ դրոշ մրցանակը[4]։ Լողափերը ձգվում են քաղաքի երկու կողմերով բազում կիլոմետրերով, համարվում են սերֆինգների հանգստի և մարզումների կազմակերպման լավագույն վայրերից մեկը և զբաղեցնում է «սպորտային սերֆինգի աշխարհում 50 լավագույն վայրերի» ցանկում երկրորդ տեղը[5]։ Քաղաքից քիչ հյուսիս անցնում է N2 ավտոմայրուղին, հարավից սահմանակից է Աստոն Բեյ քաղաքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնակերպերից մեկի համաձայն, քաղաքը կոչվել է ՀԱՀ-ի արևելյան ափերով 1840-ական թվականներին նավարկություն իրականացնող վաճառականական նավի նավապետ Ջեֆֆրիսի պատվին։ Մի անգամ 1849 թվականին լնդախտի համաճարակը ստիպեց նրան հանգրվանել ափի մոտ։ Այստեղ նա կառուցում է նավակառան և շուտով հասկանում, որ ուզում է մնալ այստեղ։ Արդեն հաջորդ տարի նա կառուցեց ապագա քաղաքի առաջին շենքը, ընդարձակ երկհարկանի առանձնատուն, որը բոլորը սկսեցին կոչել «Սպիտակ տուն», այստեղ տեղափոխելով իր ընտանիքին։ 1852 թվականի հունվարի 21-ին նոր բնակավայրը ստացավ «քաղաքի» (town) կարգավիճակ։ 1920-ական թվականների վերջին «Սպիտակ տունը» գնվեց Ռիլլի հարուստ ընտանիքի կողմից և վերակառուցվեց որպես խանութ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառավարության որոշմամբ տունը քանդվեց։ Այդ ժամանակ էլ Ռիլլիները արդեն հարստացել էին և քաղաքում մեկը մյուսի ետևից բացել խանութներ, ռեստորաններ և բարեր։ Մեկ այլ մեկնակերպով նավաբեկությունից հետո Ջեֆֆրին այստեղ ափ է դուրս եկել, կամ էլ քաղաքը կոչվել է ոչ թե նրա պատվին, այլ այն առևտրականի պատվին, որն այստեղ հիմնադրել էր պտուղների ընդունման և վերամշակման կետ[6]։

Չնայած այն հանգամանքին, որ քաղաքն ապրում էր հիմնականում ձկնորսության հաշվին, առաջին մոտորանավակներն այստեղ հայտնվեցին 1960-ականների սկզբին[7]։ 1966 թվականին էկրան բարձրացավ սյորֆերների մասին «Անվերջ ամառ» ֆիլմը, որի շատ տեսարաններ նկարահանվել են Ջեֆֆրիս Բեյում[8]։ 1960-ականների վերջին, 1970-ականների սկզբին Ջեֆֆրիս Բեյը դարձավ հիպիների մեծ խմբի ապաստան։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Ջեֆֆրիս Բեյում բնակվում էր 27 107 մարդ, 10 327 տնային տնտեսություններում։ Ռասայական կազմը հետևյալն է` սպիտակներ՝ 38,9 %, սևամորթներ՝ 37,47 %, գունամորթներ՝ 22,66 %, հնդիկներ և այլ ասիացիներ՝ 0,24 %, այլ ռասաներ՝ 0,73 %: Կանայք կազմում են բնակչության 51,32 %-ը, տղամարդիկ՝ 48,68 %: Քաղաքի բնակիչները որպես մայրենի լեզու նշել են աֆրիկաանսը՝ 54,4 %-ը, կոսան՝ 28,8 %-ը, անգլերենը՝ 11,8 %-ը[9]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://southafrica.co.za/jeffreys-bay.html
  2. South African Post Office
  3. http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  4. Пляж «Дельфин» Արխիվացված 2014-08-19 Wayback Machine на сайте blueflag.org
  5. Джейд Бремнер. World's 50 best surf spots на сайте cnn.com, 1 июля 2013
  6. JEFFREYS BAY HISTORY
  7. Jeffreys Bay History, How Jeffreys Bay acquired its name
  8. Малкольм Голт-Уильямс. Legendary Surfers Արխիվացված 2014-05-03 Wayback Machine на сайте files.legendarysurfers.com, 2 мая 2008
  9. Jeffrey's Bay Main Place 268009 from Census 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆֆրիս Բեյ» հոդվածին։