Ջեք Բլեք (առնետորս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Բլեք
Դիմանկար
Ծնվել է19-րդ դար
ԾննդավայրԼոնդոն
Մահացել է19-րդ դար
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունrat-catcher
 Jack Black (rat catcher) Վիքիպահեստում

Ջեք Բլեք, առնետ և խլուրդ որսացող Բաթերսիից, ապրել է Անգլիայում 19-րդ դարի կեսերին[1][2]։ Սեփական ձեռքերով է կարել իր հագուստը՝ կանաչ վերնազգեստ, կարմիր ժիլետ և վարտիք, իր հետ միշտ ունեցել է առնետների թուջե վանդակով հսկայական կաշվե պարկ, որտեղ եղել են 2 անագե առնետներ։ Բլեքն իրեն հռչակել է որպես Վիկտորյա թագուհու պաշտոնական առնետ բռնող, բայց նա երբեք թագավորական օրդեր չի ունեցել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Բլեքը հայտնի է հատկապես հասարակության աղքատ խավերի կյանքի հետազոտող Հենրի Մեյհյուի «Լոնդոնի աշխատավորները և աղքատները» աշխատությունում, որտեղ նա նկարագրում է լոնդոնյան հասարակության ստորին խավի՝ որակավորում չունեցող բանվորների, փողոցային վաճառողների, մուրացկանների, գողերի, մարմնավաճառների, չարքաշ աշխատողների և այլոց կյանքը[3]։

Երբ նա բռնում էր որևէ անսովոր գույնի առնետ, բուծում էր նրանց՝ նոր գունային սորտեր ստանալու համար։ Նա վաճառում էր իր տանը բուծված ընտանի գունավոր առնետները որպես ընտանի կենդանիներ, հիմնականում, ինչպես նկատում էր Բլեքը, «լավ դաստիարակված երիտասարդ տիկնայք առնետները պահում էին սկյուռի վանդակներում»։ Ենթադրվում է, որ Բեատրիս Փոթերը եղել է նրա հաճախորդներից մեկը, և նա «Samuel Whiskers» գիրքը նվիրել է իր համանուն առնետին[2]։ Պալատական բարձրաստիճան կանայք իրենց առնետները պահում էին նրբագեղ, ոսկեզօծ վանդակի մեջ, և նույնիսկ Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհին պահում էր մեկ կամ երկու առնետ։ Հենց այս կերպ ստեղծվեցին ընտանի կամ շքեղ առնետներները։ Բլեքը նաև կենդանի առնետներ էր մատակարարում առնետների խայծը ժամանց կազմակերպողներին, որը միջին Վիկտորյական դարաշրջանի հայտնի ժամանց էր[2]։ Բլեքը առնետների որսից բացի այլ հետաքրքրություններր ուներ ևս՝ ձկնորսություն, թռչունների որս, տաքսիդերմիա՝ կենդանիների խրտվիլակների պատրաստում[1]։ Նա նաև հաջողակ շուն բուծող էր։ Մեյհյուի «Լոնդոնի աշխատավորները և աղքատները» ստեղծագործությունում Բլեքը պատմում է, որ նա ուներ մի փոքրիկ առնետ շուն՝ Բիլի անունով, որն այդ օրերին Լոնդոնի ամենամեծ շունն էր։ Նա Լոնդոնի փոքր սև շների մեծ մասի հայրն է։ Որպես առնետ սպանող շներ՝ սև տանտերիերների այդ տեսակը հավասարը չունի[1]։

Շքեղ առնետների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-1860-ականներին Ջեմմի Շոուն և Ջեք Բլեքը բուծեցին և վաճառեցին շատ տարբեր գույների առնետներ, և նրանց աշխատանքն օգնեց, որ առնետներն ընտանի կենդանիներ դառնան[4]։ Շքեղ առնետները` որպես ընտանի կենդանիներ այնքան ժամանակ տարածում չգտան, մինչև Մերի Դուգլասը թույլտվություն խնդրեց Մկնիկների ազգային ակումբից՝ 1901 թվականի հոկտեմբերի 24-ին իր ընտանի առնետներին բերելու Էյլսբերի քաղաքի ցուցահանդեսին։ Առնետները պաշտոնապես ճանաչվեցին որպես ընտանի կենդանիներ։

Առնետների առաջին ցուցահանդեսը գոյատևեց մինչև 1931 թվականը, որպես Ազգային մկնիկների և առնետների ակումբի մաս։ Ժամանակակից առնետների ցուցահանդեսը վերածնվեց 1976 թվականին՝ առնետների ազգային հանրույթ ձևակերպմամբ, և շքեղ առնետը տարածվեց աշխարհով մեկ։ Մեր օրերում շքեղ առնետները լայնորեն ընդունված են որպես ընտանի և ցուցահանդեսային կենդանիներ։

Փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիքսարի կարճամետրաժ ֆիլմում՝ «Ձեր ընկեր առնետը», հակիրճ հիշատակվում է Ջեք Բլեքի առնետների պատմությունը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mayhew, Henry (1851). «Chapter I: The Destroyers of Vermin». London Labour and the London Poor, Volume 3.
  2. 2,0 2,1 2,2 McCullough, Marie (2015 թ․ մայիսի 10). «Sniffing out the dirty history of the common rat». Philadelphia Inquirer. էջ B2.
  3. Taithe (1996), p.10
  4. Royer, Nichole. «The History of Fancy Rats».
  5. Jim Capobianco (Director) (2007 թ․ նոյեմբերի 6). Your Friend the Rat. Pixar. «Okay. Jack Black, royal rat catcher to Queen Victoria, liked to keep some of the rats he caught as pets. These he would give to the fancy people of the day.»