Ջերմազգայուն ներկեր
Ջերմազգայուն ներկեր՝ ջերմ ինդիկատռրային ներկեր, որոշակի ջերմաստիճանում գունափոխվող նյութեր պարունակող ներկեր։ Գույնի փոփոխությունը հետևանք է։ Զերմազգայուն․ ներկեր պարունակվող ջերմազգայուն նյութի քայքայման (երկաթի հիդրօքսիդ, կադմիումի կարբոնատ և այլն) կամ նոր նյութերի առաջացման (օրինակ՝ կապարի սուլֆիդի առաջացումը թիոմիզանյութից և կապարի սուսրից)։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջերմազգայուն ներկեր լինում են՝
- դարձելի՝ սառեցնելիս վերականգնում են իրենց գույնը,
- ոչ դարձելի։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զերմազգայուն ներկեր օգտագործվում են ջերմաստիճանը չափելու համար, այն դեպքերում, երբ այլ եղանակների (ջերմազույգ, ջերմաչափ և այլն) կիրառումը դժվար է կամ անհնար։ Մածուկների և մատիտների ձևով թողարկվող ջերմազգայուն ներկերի միջոցով կարելի է չափել 35-1600 °C միջակայքում ընկած ջերմաստիճանները՝ է, 5-ից մինչև 10 °C ճշտությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |