Եղել է Մեծ Բրիտանիայում չարտիստական շարժման առաջնորդներից, չարտիստական մի շարք հրատարակությունների խմբագիր։ Իր հոդվածներում ձգտել է տալ չարտիստների պահանջների տեսական և պատմական հիմնավորումը։ Ժողովրդական հեղափոխությունների, դասակարգային հակասությունների, քաղաքական պայքարի նշանակության մասին Օ’Բրայենի մտքերը հիմնականում մեկնաբանվել են Ռ․ Օուենի սոցիալիստական գաղափարախոսությամբ։
Հասարակական հավասարության հասնելու հիմնական միջոց համարել է հողի պետականացումը։ Մինչև 1848 թվականի Իռլանդական հեղափոխությունը Օ’Բրայենը պաշտպանել է պայքարի հեղափոխական միջոցները, այնուհետև դարձել է խաղաղ բարեփոխումների քարոզիչ։ Օ’Բրայենի կողմնակիցները կազմել են չարտիստական շարժման ռեֆորմիստական թևը, սակայն Օ’Բրայենի հիմնած (1849) ռեֆորմների ազգային լիգան հետագայում միացել է I Ինտերնացիոնալին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 509)։