Պրոլետարական գրողների ռուսաստանյան ասոցացիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՌԱՊՊ (ռուսերեն հապավում` РАПП, Российская ассоциация пролетарских писателей - Պրոլետարական գրողների ռուսաստանյան ասոցացիա), 20-30-ական թվականներին խորհրդային գրականության գլխավոր կազմակերպություններից մեկը։
ՌԱՊՊ-ը միավորում էր մարքսիստական աշխարհայացք ունեցող կուսակցական և կոմերիտական գրողներին։ Նույնատիպ կազմակերպություններ կային ազգային հանրապետություններում, այդ թվում նաև Հայաստանում։
ՌԱՊՊ-ականները անհանդուրժող վերաբերմունք ունեին դեպի անկուսակցական գրողները։
Կուսակցական կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի որոշմամբ ՌԱՊՊ-ը և մյուս գրական կազմակերպությունները վերացվեցին։ Նրանց փոխարեն ստեղծվեց ԽՍՀՄ գրողների միություն։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 243-245։