Պրանաս Դոմշայտիսի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրանաս Դոմշայտիսի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր Լիտվա
ՏեղագրությունԿլայպեդայի քաղաքային ինքնավարություն
ՎայրԼիտվա
ՀասցեLiepu g. 3392145
Հիմնադրվել է1970
Կայքldm.lt/PDG/
Քարտեզ
Քարտեզ

Պրանաս Դոմշայտիսի պատկերասրահ (լիտ.՝ Prano Domšaičio galerija), պատկերասրահ Կլայպեդայում, Լիտվայի գեղարվեստի թանգարանի բաժանմունք։ Հիմնադրվել է 1970 թվականին և մինչև 2004 թվականը կոչվել է Կլայպեդայի պատկերասրահ[1]։ Տեղակայված է երեք շենքերում, որոնք կառուցվել են XIX դարի վերջին և XX դարի սկզբին Լեպու փողոց, 33 հասցեում (Liepų g. 33):

Բաց է երեքշաբթիից շաբաթ օրերին` 11:00-18:00 և կիրակի՝ 12:00-ից 17:00։ Պետական արձակուրդներին նախորդող օրերին այն բաց է մինչև երեկոյան ժամը 5-ը։ Պատկերարրահը չի գործում երկուշաբթի օրերին և պետական տոներին։ Տոմսի գինը 2 եվրո է, դպրոցականների, ուսանողների, տարեցների համար`1 եվրո, 7 տարեկանից ցածր երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) անդամների այցելությունն անվճար է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլայպեդիայի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին և բացվել 1973 թվականին։ Առաջին ցուցահանդեսը բաղկացած է եղել հին և ժամանակակից լիտվական արվեստի գործերից, 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի գեղանկարչության նմուշներից։ 1978 թվականին բացվել է նոր ցուցահանդես՝ ներկայացնելով հին նկարները և գրաֆիկան (Վիլնյուսի դպրոց) և 20-րդ դարի առաջին կեսը (Կաունասի դպրոց), ինչպես նաև 20-րդ դարի երկրորդ կեսի կերպարվեստը և կիրառական արվեստը։ 2005 թվականից այն կրում է լիտվացի էքսպրեսիոնիստ նկարիչ Պրանաս Դոմշայտիսի (1880-1965) անունը, որի աշխատանքները պատկերասրահում ցուցադրվում են 2001 թվականից ի վեր[1]։

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրանաս Դոմշայտիսի պատկերասրահի ցուցասրահում ներկայացված է Արևմտյան Եվրոպայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա։ 2001 թվականից գործում է լիտվացի էքսպրեսիոնիստ նկարիչ Պրանաս Դոմշայտիսի գեղանկարչության մշտական ցուցահանդեսը (մոտ 600 աշխատանք) և նրա անվան մշակութային կենտրոնը։ Մշտական ցուցադրության մեջ ներառված են նաև ծովանկարիչ Չեսլովաս Յանուշասի (1907-1993, ԱՄՆ) և քանդակագործ Վիտաուտաս Կաշուբայի ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Prano Domšaičio galerija». Visuotinė lietuvių enciklopedija (լիտվերեն). Mokslo ir enciklopedijų leidybos centras. 2006 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  • Галерея Пранаса Домшайтиса
  • Pranas Domšaitis Gallery
  • Prano Domšaičio galerija
  • Pranas Domšaitis Gallery