Պուշկինի ստվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պուշկինի ստվեր (ռուս.՝ Тень Пу́шкина), Օդեսայի Դերբասովսկայա և Ռիշելովսկայա փողոցների հատման վայրում գտնվող հուշաքարային պատկեր, որն իրենից ներկայացնում է ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի մարմնի գծերը։

Պատկերի բացումը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 26-ին, և նվիրված է եղել Օդեսայում անցկացվող «Պուշկինյան ամառ» միջազգային գրական փառատոնին[1], նախագծի հեղինակներն են գրող Օ. Բորուշկոն և լրագրող Օլեգ Գուբարը, քանդակագործը՝ Ալեքսանդր Կնյազիկը։

Պատկերը արված է հենց ճանապարհի վրա, հատուկ որակի աղյուսներից և իրենից ներկայացնում է մարդկային կերպարանքի գծագիր, որի տեսքը նմանեցված է Պուշկինի արտաքին գծերին (ըստ Պուշկինի նկարների), երկարությունը մոտ 2 մետր է[2]։ Ոտքերի տակի ժամանակակից քարերը փոխարինված են քաղաքի 19-րդ դարերում ճանապարհներում օգտագործվող նյութի նման քարերով։

Հուշարձան-պատկերի տարածքում 19-րդ դարի սկզբին եղել է «Ռենո Տուն» հյուրանոցը, որտեղ 1823-1824 թթ. ապրել է ռուս գրողը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Одессе в рамках фестиваля «Пушкинская осень в Одессе» открыт арт-объект «Тень Пушкина»». Официальный сайт города Одесса. 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3–ին-ին.
  2. «В центре Одессы появится тень Пушкина». Новостной сайт Таймер. 2013 թ․ հուլիսի 23. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22–ին-ին.(չաշխատող հղում)
  3. «В Одессе открыли арт-объект Тень Пушкина». korrespondent.net. 2013 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]