Պորտալ:Ճարտարապետություն/Ընտրյալ անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաբրիել Միքայելի Տեր-Միքելյան (Տեր-Միքելով) (1874, ապրիլի 16 - 1949, հունվարի 14), հայ ճարտարապետ։ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ (1937), ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937), Թբիլիսիի Գեղարվեստների ակադեմիայի պրոֆեսոր (1926-ից)։

Ծնվել է Ստավրոպոլում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը (1899)։ Աշխատել է Բաքվում (1899-1912), Թիֆլիսում (1912-1949)։ Կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ճարտարապետական ձևերի ստեղծագործական վերարտադրությամբ նախագծել է 70 շենք, որոնցից կառուցվել է 37-ը։ Նրա բարձրարվեստ կառույցները նպաստել են Բաքվի և Թբիլիսիի 20-րդ դարասկզբի ճարտարապետության պատմության և ազգային ճարտարապետության զարգացմանը։ (մանրամասն...)