Պորտալ:Հին Արևելք/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաբելոնի աշտարակ, բաբելոնյան աշտարակ (եբրայերեն՝ מִגְדַּל בָּבֶל‎` Migddal Bāḇēl), Հին կտակարանի, Հրեական Աստվածաշնչի (Թանախ) Ծննդոց գրքում գրված պատմություն է, լեգենդ, որը փորձում է բացատրել տարբեր լեզուների ծագումը։ Այս պատմության համաձայն՝ Մեծ Ջրհեղեղից հետո մարդկային սերունդները խոսում էին մի ընդհանուր լեզվով։ Գաղթելով արևելքից՝ նրանք գալիս են Սենաար (եբրայերեն՝ שנער‎) կոչվող երկիրը։

Որոշ ժամանակակից դպրոցներ համարում են, որ Բաբելոնյան աշտարակի պատմությունը վերցվել է Միջագետքի Մարդուկ աստծո պատվին Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի (մ. թ. ա. 610) կողմից կառուցված զիկկուրատից՝ Էտեմենանկիից: Բաբելոնի Մեծ Զիկկուրատն ուներ 91 մետր բարձրություն։ Ալեքսանդր Մեծը հրամայել է այն ավերել մոտ մ. թ. ա. 331 թվականին: Այս լեգենդին շատ նման պատմություն կա նաև շումերական «Էնմերկարը և Արատտայի թագավորը» ավանդազրույցում։

Դրա պատմությունը գրված է Ծննդոց 11:1-9 գլխում։ Երկրի վրա մարդիկ նույն լեզվով էին խոսում։ Արևելքից գաղթելով` մարդիկ բնակություն են հաստատում Սենաար կոչվող տեղանքում։ Մարդիկ որոշում են քարեր հավաքել և կառուցել քաղաք` մի աշտարակով, որը կհասնի երկնքին, սրանով ցույց տալով իրենց փառքը։ Աստված իջնում է երկիր` քաղաքը և աշտարակը տեսնելու և նկատում, որ եթե մարդիկ մեկ լեզվով չխոսեին, նրանք չէին կարող հասնել իրենց ուզածին։ Աստված վերադառնում է և խառնում մարդկանց լեզուները` դարձնելով նրանց անհասկանալի միմյանց համար, տարածում նրանց ամբողջ աշխարհով՝ սրանով դադարացնելով աշտարակի կառուցումը։ Սրա պատճառով քաղաքն անվանվում է Բաբելոն: (մանրամասն...)