Պորտալ:Հին Արևելք/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկ նահապետ (նաև Հայկ թագավոր, Հայկ դյուցազուն, Հապետոսթյան Հայկ), լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։

Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի կրտսեր որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է։

Մ. Խորենացին «Հայոց Պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի (Belus/Belos) դեմ, Վանա լճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկիրը կոչվեց Հայք։

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելուին վրացիների ծագումը ներկայացնելիս նշում է որ, Հայկը որդին է Թորգոմի։ Ըստ նույն պատմիչի՝ Թորգոմը ուներ 8 զավակ։ Կովկասյան բոլոր ժողովուրդները, ըստ նրա, սերում են Թորգոմի զավակներից, նրանց մեջ առաջինը հայերի նախահայր Հայկն է, երկրորդ զավակը վրացիների նախահայր Քարթլոսն է (Kartlos), ապա՝ աղվանների և մյուսների։ Վրացիները Հայաստանը անվանում են Սոմխեթի (Սոմխիթի)։ Այս եզրույթը վրացի և հայ ուսումնասիրողները լուրջ ուսումնասիրել են, սակայն նրանց եզրակացությունները բավարար չեն և համահունչ չեն ինչպես Մովսես Խորենացու, այնպես էլ Լեոնտի Մրովելիի կողմից հիշատակվող Հայկ/Հայոս անվան և Հայաստան երկրի անվան ծագման ավանդաբանության հետ։ (մանրամասն...)