Պորտալ:Իսլանդիա/Մայրաքաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեյկյավիկ (իսլ.՝ Reykjavík, բառացի՝ «ծխացող ծովախորշ»), Իսլանդիայի մայրաքաղաքը, երկրի տնտեսական և մշակութային հիմնական կենտրոնը։ Աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքը։ Բնակչության թիվն է 118 861 մարդ (2008 թ.)։

Քաղաքն առաջացել է 874 թ.-ին Իսլանդիայում նորվեգական առաջին վերաբնակիչների հաստատվելուց հետո։ Մինչև 17-րդ դարը Ռեյկյավիկի տեղում եղել է ագարակ, 17-18-րդ դդ․՝ ավան։ 1786 թ.-ին (համարվում է քաղաքի հիմնադրման թվականը) Ռեյկյավիկին տրվել է քաղաքի իրավունք։

Մինչև 10-րդ դարի սկիզբը Ռեյկյավիկը աճել է դանդաղ։ 1845 թ.-ից այն Իսլանդիայի ալտինգի (խորհրդարան), 1904 թ.-ից ինքնավար Իսլանդիայի կառավարության նստավայրն է։ 1920 թ.-ից պաշտոնապես հաստատվել է Իսլանդիայի թագավորության, 1944 թ.-ից՝ Իսլանդիայի Հանրապետության մայրաքաղաք։

Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Ֆախսաֆլոուի ծոցում, Սելտյադնարնես թերակղզու վրա։ Բարձրությունը մինչև 150 մ է։

Կլիման մերձարկտիկական ծովային է։ (մանրամասն...)