Պորտալ:Բյուզանդական կայսրություն/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չորրորդ խաչակրաց արշավանք, թվով չորրորդ խաչակրաց արշավանքը: Սկզբնապես նախատեսված էր հարձակվելով Եգիպտոսի վրա, ազատագրել մուսուլմանների կողմից վերագրաված Երուսաղեմը: Հակառակ դրան խաչակիրները նվաճեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք` Կոստանդնուպոլիսը: Սա համարվում է այն քայլը, որով վերջնականապես տարանջատվեցին Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները: Խաչակիրները բյուզանդացիներից նվաճված տարածքի մի մասի վրա հիմնեցին Լատինական կայսրությունը (1204–1261), իսկ մնացած հատվածում ձևավորվեցին Էպիրոսի բռնակալությունը, Նիկեայի կայսրությունը և Տրապիզոնի կայսրությունը:(մանրամասն)