Պոջո ա Կայանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պոջո ա Կայանո
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես6 կմ²
ԲԾՄ45±1 մետր
Բնակչություն9863 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ055
Փոստային դասիչ59016
Ավտոմոբիլային կոդPO
Պաշտոնական կայքcomune.poggio-a-caiano.po.it
Պոջո ա Կայանո (Իտալիա)##
Պոջո ա Կայանո (Իտալիա)

Պոջո ա Կայանո (Poggio a Caiano), քաղաք և համայնք Կենտրոնական Իտալիայում՝ Տոսկանա երկրամասի Պրատո պրովինցիայում։ Ընկած է գավառի վարչական կենտրոնից՝ Պրատո քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ, ծովի մակերևույթից 45 մետր միջին բարձրության վրա։ Զբաղեցնում է 6 կիլոմետր քառակուսի տարածք (համարվում է ամենափոքր տարածք ունեցող համայնքներից մեկը Իտալիայում)։ 2019 թվականի մայիսի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10 193[2]։ Այս քաղաքում է ծնվել բժիշկ, գինեգործ և զենքի առևտրական Ֆիլիպո Մացեյը ( 1730 – 1816), որ Թոմաս Ջեֆերսոնի մտերիմ ընկերն էր և Ամերիկայի Անկախության պատերազմի ժամանակ զենքի մատակարարումներով օգնել է վիրջինիացիներին։

Համայնքի տարածքում պահպանվել են մեծ թվով վիլլաներ, եկեղեցիներ և պատմա-ճարտարապետական այլ հուշարձաններ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոջո ա Կայանոյի քույր քաղաքներն են[3][4]՝

Ամերիկյան Վիրջինիա նահանգի Շառլոտսվիլ քաղաքի հետ բարեկամական սերտ կապերը հաստատվել են ի պատիվ Ֆիլիպո Մացեյի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico anno 2019 (dati provvisori) Comune: Poggio a Caiano». demo.istat.it. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Sister City International Listings - Italy». Sister Cities International. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Comune di Poggio a Caiano - Gemellaggio Saharawi». Comune di Poggio a Caiano. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  5. Comune di Poggio a Caiano - Gemellaggio Charlottesville Արխիվացված 2006-05-07 Wayback Machine
  6. Comune di Poggio a Caiano - Gemellaggio Si Արխիվացված 2011-09-26 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոջո ա Կայանո» հոդվածին։