Պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաներ, փափուկ թաղանթներ, որոնց ներքին փակ ծավալի մեջ օդամուղ տեղակայանքներով (օդափոխիչներ, օդափուքեր, կոմպրեսորներ) մթնոլորտային օդ է մղվում և որի հետևանքով այդ կոնստրուկցիաները ձեռք են բերում կայունություն և արտաքին բեռնվածքներին դիմադրելոլ հատկություն (կրողունակություն)։

Առաջին անգամ Պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաները կիրառվել են 1946 թվականին՝ ռադիոլոկացիոն կայանի շրշահոսիչի կառուցման ժամանակ (ինժեներ Ու․ Բերդ, ԱՄՆ)։ Հետագա տարիներին Պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաները տարածում են ստացել բազմաթիվ երկրներում։ Պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաների թաղանթները պատրաստվում են պոլիմերներով (այդ թվում՝ կաուչուկով) պատած տեխնիկական գործվածքներից կամ ամրանավորված թաղանթներից։ Թաղանթների և գործվածքների ուժային հիմք են ծառայում սինթետիկ նյութերից, հազվադեպ՝ ապակաթելքից պատրաստված թելերը։ Պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաները լինում են երկու հիմնական տիպի օդահենարանային, որտեղ թույլ սեղմած (ավելցուկային ճնշումը՝ 0,1-1 կն/մ2) օդը մղվում է անմիջականորեն կառույցի թաղանթի տակ, և օդակիր, որտեղ ուժեղ սեղմած (ավելցուկային ճնշումը 30-700 կպնևմաձողայինն/մ2) օդը լցնում է միայն Պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաների կրող տարրերը։

Օդակիր պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաները ստորաբաժանվում են և պնևմապանելային կոնստրուկցիաների։ Կիրառվում են նաև համակցված թաղանթներ՝ պահող կոնստրուկցիաներով, օդահենարանային ինչպես նաև ճոպաններով, ցանցերով, ձգապարաններով և դիաֆրագմաներով ուժեղացված պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պնևմատիկ շինարարական կոնստրուկցիաներ» հոդվածին։