Պլևենի մարզ
| Զինանշան |
|
| Երկիր | |
| Կարգավիճակ | Մարզ |
| Մտնում է | Հյուսիսկենտրոնական տարածաշրջան |
| Ներառում է | 11 համայք |
| Վարչկենտրոն | Պլևեն |
| Մարզպետ | Իվան Նովկիրիշկի |
| Բնակչություն (2008) | 304 040 |
| Տարածք | 4333 կմ² |
| Ժամային գոտի | EET (UTC+2, ամառը UTC+3) |
| Ավտոմոբիլային կոդ | EH |
| Վիքիպահեստում | |
| Պաշտոնական կայք | |
Պլևենի մարզ (բուլղ. Област Плевен) — Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի Հյուսիսկենտրոնական տարածաշրջանում: Մայրաքաղաքը Պլևեն քաղաքն է: Մարզպետը Իվան Նովկիրիշկին է[1]:
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն
Պլևենի մարզը գտնվում է Ներքինդունայան հարթավայրում: Մարզի հյուսիսային սահմանի դերն է կատարում Դունայով անցնող Բուլղարիայի և Ռումինիայի պետական սահմանը: Արևելյան մասում Պլևենի մարզը սահմանակցում է Վրաչանի մարզի հետ, հարավում՝ Լովեչի մարզի հետ, արևմտյան մասում՝ Վելիկո Տիրնովոյի մարզի հետ: Մարզի տարածքը՝ 4333 կմ²:
Մարզկենտրոն Պլևենը գտնվում է երկրի մայրաքաղաք Սոֆիայից 170 կմ հեռավորության վրա, սևծովյան ափից 320 կմ դեպի արևմուտք, Դունայից 30 կմ հարավ և Ստարա Պլանինա լեռներից մոտ 70 կմ հեռավորության վրա[2]:
[խմբագրել] Բնակչություն
Պլևենի մարզը բնակչությունը կազմում է 304 040 մարդ (ըստ 2010 թվականի հունվարի 15-ը)[3].
2001 թվականի մարդահամարով մարզի բնակչությունը կազմում էր 311 985 մարդ, որոնցից բուլղարացիներ 280 475 մարդով մեծամասնություն էին կազմում: 16 931 գրանցվել են որպես թուրքեր (չնայած որ դրանց մեջ նաև ընգրկում են նաև որոշ թվով գնչուներ) և 9777 մարդ՝ գնչու: Դրանցից՝
- 275 112 մարդ գրանցվել է որպես ուղղափառ քրիստոնեա, 15 681 մարդ՝ մուսուլման, 7065՝ կաթոլիկ:
- 283 626 մարդ բուլղարերենը համարում են մայրենի լեզու, 14 947 մարդ՝ թուրքերեն, իսկ 8861 մարդ՝ գնչուերենը:
2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Պլևենի մարզում բնակվում էր 294 277 մարդ, այդ թվում[4]՝
- տղամարդիկ՝ 143 199 մարդ
- կանայք՝ 151 078 մարդ
- քաղաքի բնակչույթուն՝ 192 443 մարդ, որոնցից՝
- տղամարդիկ՝ 93 521 մարդ
- կանայք՝ 98 922 մարդ
- գյուղի բնակչություն՝ 101 834 մարդ, որոնցից՝
- տղամարդիկ՝ 49 678 մարդ
- կանայք՝ 52 156 մարդ
Մահացությունը մարզում գերակշռում է ծննդաբերությունը, բնակչության բնական աճը բացասական է: 2008 թվականին բնակչության կորուստները կազմել էին 2497 մարդ (տղամարդիկ՝ 1452 մարդ, կանայք՝ 1045 մարդ)[5]. Ներքին և արտաքին միգրացիայի հաշվին մարզի ընդհանուր բնակչությունը կրճատվել է 1154 մարդով (տղամարդիկ 589 մարդով, կանայք՝ 565)[6]:
[խմբագրել] Վարչա-տարածքային բաժանում
Վարչակա առումով Պլևենի մարզը բաժանվում է 11 համայնքների՝
- Բելենե (10 892 մարդ ըստ 15.01.2010[3])
- Դոլնա Միտրոպոլիա (21 977 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
- Դոլնի Դիբնիկ (14 792 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
- Գուլյանցի (13 891 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
- Իսկիր (7910 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
- Կնեժա (15 230 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
- Լևսկի (22 432 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
- Նիկոպոլ (10 812 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
- Պլևեն (147 109 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
- Պորդիմ (6870 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
- Չերվեն Բրյագ (32 125 մարդ ըստ 15.01.2010 15 [3])
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք (բուլղ.)
[խմբագրել] Ծանոթագրություն
- ↑ Մարզպետ Իվան Նովկիրիշկինը (բուլղ.)
- ↑ Տեղեկություն Պլևնի համայնքի կայքից (բուլղ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Բնակչության պաշտոնական վիճակագրությունը (թարմացվում է ամեն ամիս) (բուլղ.)
- ↑ Բուլղարիայի բնակչությունը ըստ բնակվելու վայրի և սեռի 2008 ջվականի դեկտեմբերի 31 դրությամբ: Ազգային վիճակագրական ինստիտուտ, Սոֆիա (բուլղ.)
- ↑ Բուլղարիայի բնակչության բնական շարժումը ըստ բնակվելու վայրի և սեռի 2008 թվականին: Ազգային վիճակագրական ինստիտուտ, Սոֆիա (բուլղ.)
- ↑ Բուլղարիայի բնակչության մեխանիկական շարժումը 2008 թվականին: Ազգային վիճակագրական ինստիտուտ, Սոֆիա (բուլղ.)
|
|
||
|---|---|---|
| Բլագոևգրադի • Բուրգասի • Դոբրիչի • Գաբրովոյի • Հասկովոյի • Կարջալիի • Կյուստենդիլի • Լովեչի • Մոնտանայի • Պազարջիկի • Պերնիկի • Պլևենի • Պլովդիվի • Ռազգրադի • Ռուսեի • Շումենի • Սիլիստրայի • Սլիվենի • Սմոլյանի • Սոֆիա քաղաք • Սոֆիայի մարզ • Ստարա Զագորայի • Տարգովիշտեի • Վարնայի մարզ • Վելիկո Տիրնովոյի • Վիդինի • Վրաչայի • Յամբոլի | ||
| Պորտալ:Բուլղարիա | ||