Պինոֆրանկեադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պինոֆրանկեադո
իսպ.՝ Pinofranqueado[1]
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես148,9 կմ²
ԲԾՄ760±1 մետր
Բնակչություն1749 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ10630
Ավտոմոբիլային կոդCC
Պաշտոնական կայքlashurdes.org
Պինոֆրանկեադո (Իսպանիա)##
Պինոֆրանկեադո (Իսպանիա)

Պինոֆրանկեադո (իսպ.՝ Pinofranqueado), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում, Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Լաս Ուրդես շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 148,9 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 1.654: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 115 կիլոմետր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ փաստաթղթային վկայությունների՝ առաջին տներն այս բնակավայրի տարածքում կառուցվել են 1199 թվականին[3]։

Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում։ 1834 թվականից ընդգրկվել է Գրանադիլյայի դատական տարածաբաժնի կազմում[4]։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 160 տուն և 876 բնակիչ[5]։

Խուան Կառլոս I-ն ու Սոֆյա թագուհին 1998 թվականի ապրիլին այցելել են Պինոֆրանկեադո (դա նման բարձրաստիճան առաջին այցն էր Լաս Ուրդես տարածաշրջան 1922 թվականից ի վեր)։ Թագավորն իր ճառում գոհունակություն է հայտնել, որ տարածաշրջանի բնակիչներին հաջողվել է հաղթահարել աղքատությունն ու անցյալի հիվանդությունները[6]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականից ի վեր՝ Պինոֆրանկեադոյի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[7][8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. http://www.lashurdes.org/index.php?option=com_content&task=blogcategory&id=27&Itemid=38 |título = Un poco de historia |editor = Ayuntamiento de Pinofranqueado |fechaacceso = 18 de agosto de 2011 }}
  4. Cervantes Virtual [1]
  5. Municipio Código INE -10.146 [2]
  6. «Sois un honor para España», asegura el Rey en Las Hurdes, El Mundo
  7. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial=Instituto Nacional de Estadística (INE)|idioma=іспанською|fechaacceso=21 de junio de 2011}}
  8. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial=Instituto Nacional de Estadística (INE)|idioma=іспанською|fechaacceso=21 de junio de 2011}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինոֆրանկեադո» հոդվածին։