Պիմպրի-չինչվադ (մարաթհի՝ पिंपरी-चिंचवड), քաղաք Մահարաշտրա նահանգի Պունա շրջանում, Պևանա գետի ափին։ Քաղաքը կազմված է իրար միացած երկու քաղաքներից՝ Պիմպրիից և Չինչվադայից։
Ըստ Հնդկաստանի2001 թվականի մարդահամարի քաղաքում ապրում է մոտ 1 012 472 մարդ։ Տղամարդիկ կազմում են քաղաքի բնակչության 54 տոկոսը, իսկ կանայք ՝ 46 տոկոսը։ Քաղաքի գրագիտության մակարդակը կազմում է 74%, այս ցուցանիշը ավելի բարձր է, քան պետության միջինը։ Գրագիտության աստիճանը տղամարդկանց մոտ կազմում է 79%, կանանց մոտ՝ 68%: Մինչև 6 տարեկան երեխաների թվաքանակը կազմում է Պիմպրի-չինչվադայի բնակչության 14%- ը։
Այստեղ հիմնական լեզուն մարաթհին է, բնակչության մեծ մասը հինդուներ են, ովքեր ներգաղթել են այստեղ Բրիտանիաի գաղութը լինելուց հետո՝ 1947 թվականին։
Պիմպրի-չինչվադայում լավ զարգացած է ավտոմոբիլային արդյունաբերությունը, քիմիական ծանր արդյունաբերությունը, իսկ բժշկությունը զարգանում է։ Այս քաղաքում շատ ընկերություններ աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Բուռն զարգանում է անշարժ գույքի շուկան, քաղաքի զարգացման անհրաժեշտությունը պայմանավորվում է բնակչության նորանոր առևտրային կենտրոններում, բանկերում, ժամանցային կենտրոններում նաև հիվանդանոցներում։
Պիմպրի-չինչվադայի զարգացմանը բուռն արձագանքում է քաղաքի վարչական կազմը, որը քաղաքի համար սահմանում է հարկային արտոնություններ քաղաքի տնտեսության տարբեր ճյուղերի համար։