Պերսի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսի Բրաուն
Ծնվել է1872[1][2][3][…]
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1955[1][2][3][…]
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ
Մասնագիտությունֆոնդապահ, արվեստագետ և նկարիչ
 Percy Brown (1872–1955) Վիքիպահեստում

Պերսի Բրաուն (անգլ.՝ Percy Brown. 1872[1][2][3][…], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1955[1][2][3][…]), հայտնի բրիտանացի գիտնական, նկարիչ, արվեստի քննադատ, պատմաբան և հնագետ[4], հայտնի է որպես հնդկական ճարտարապետության և արվեստի հեղինակ, հատկապես հունարեն-բակտրական արվեստի ուսումնասիրությունների համար[5]։

Կյանքը և աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը ծնվել է Բիրմինգհեմում 1872 թվականին[6]։ Սկսել է իր ուսումը տեղի արվեստի դպրոցում, այնուհետև սովորել է արքայական արվեստի քոլեջում, որտեղ ավարտել է 1898 թվականին։ Նա եղել է Հնդկական կրթական ծառայության անդամ 28 տարի, 1899 թվականից մինչև 1927 թվականը[6][7]։ Նա դարձավ Լահորի Մեյո արվեստի դպրոցի (այժմ Ազգային արվեստի քոլեջ) տնօրենը և Լահորի թանգարանի վարիչը։ 1909 թվականին նա լքեց Լահորը, որպեսզի Ռամ Սինգը նրան հաջորդի Մեյոյի արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնում, ով այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1913 թվականը[8]։ Նույն տարում, նա դարձավ Կալկաթայի կառավարության արվեստի դպրոցի տնօրենը[6]: Նա թոշակի է անցել 1927 թվականին և դարձել է Կոլկատայի Վիկտորիա հուշահամալիրի քարտուղար և վարիչ։ Նա պաշտոնը զբաղեցրել է մինչև 1947 թվականը, որից հետո իր մնացած օրերը անցկացրել է Սրինագարում[9]։

Հատկանշական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը առաջին գրողներից մեկն էր, ով կենտրոնացավ բացառապես հնդկական և բուդդայական ճարտարապետության վրա[10]։ Նա գրել է ճարտարապետության և արվեստի վերաբերյալ մի քանի կարևոր գրքեր, ներառյալ երկու հատորով Հնդկական ճարտարապետությունը (I հատոր. Բուդդայական և հինդուական ժամանակաշրջաններ և II հատոր. Իսլամական ժամանակաշրջան) 1940 թվականին[11]։ Նրա մյուս հայտնի աշխատանքները ներառում են Հնագիտության և հնության բաժնի նկարագրական ուղեցույցը (1908)[12], Գեղատեսիլ Նեպալ(1912)[12], Հնդկական նկարչություն(1918)[12], և շրջագայություններ Սիքիմում և Դարջիլինգի շրջանում(1922)[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faceted Application of Subject Terminology
  4. Sir George Watt (1987). Indian Art at Delhi 1903. Motilal Banarsidass. էջ 546. ISBN 9788120802780. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  5. «The Popular Science Monthly». Popular Science: 494. 1907. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  6. 6,0 6,1 6,2 Archer, Mildred (1995). British Drawings in the India Office Library. H.M.S.O. էջ 65. ISBN 9780118804165. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  7. Rothenstein, William; Tagore Rabindranath (1972). Imperfect encounter: letters of William Rothenstein and Rabindranath Tagore, 1911–1941. Harvard University Press. էջ 174. ISBN 9780674445123. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  8. Barringer, Tim; Tom Flynn (1998). Colonialism and the object: empire, material culture, and the museum. Routledge. էջ 80. ISBN 9780415157759. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  9. Vernoit, S. J. (2003). «Brown, Percy». Grove Art Online (անգլերեն). doi:10.1093/gao/9781884446054.article.T011616. ISBN 978-1-884446-05-4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Le Huu Phuoc (2010). Buddhist Architecture. Grafikol. էջ 4. ISBN 9780984404308. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  11. Messerschmidt, Donald Alan; Dina Bangdel (2004). Against the current: the life of Lain Singh Bangdel, writer, painter, and art historian of Nepal. Orchid Press. էջ 33. ISBN 9745240524. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Online books by Percy Brown». Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերսի Բրաուն» հոդվածին։