Պերճախոսության քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդը համբուրում է պերճախոսության քարը

Պերճախոսության քար (իռլանդերեն՝ Cloch na Blarnan, անգլ.՝ Blarney Stone), Բլարնի ամրոցի (Իռլանդիայի Կորկ կոմսություն) պատի մեջ տեղադրված քար, ըստ լեգենդի Սկունսկյան քարի մի մասն է, որը համբուրողին տալիս է պերճախոսության շնորհք։

1314 թվականին Դերմոտ Մակկարտիի նախնին` Կորմակը, Բլարնի ամրոցի շինարարը[1], Մանստերից իր մի քանի հարյուր ենթականերին օգնության ուղարկեց Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսին Բենոկբյորնի ճակատամարտում, որտեղ նա պայքարում էր Անգլիայի թագավոր Էդուարդ Երկրորդի դեմ։ Բրյուսը հաղթանակ տարավ և որպես շնորհակալության նշան Կորմակին ուղարկեց Սկունսկյան քարի մի մասը, որի վրա հին ժամանակներում թագադրում էին Շոտլանդիայի թագավորներին[2]։

Արարողակարգի համաձայն, միայն համբույրը բավական չէ. անհրաժեշտ է հատուկ կերպով ասիստենտի օգնությամբ կախվել ճաղաշարից։ Այդ ձևով համբույրը իրական վտանգ է հանդիսանում կյանքի և առողջության համար[3]։ Չնայած դրան, շատ մարդիկ իրականացնում են այդ արարողակարգը[2]։

1888 թվականին Ուիլյամ Հենրի Հյորբելտը (անգլ.՝ William Henry Hurlbert) գրել էր, որ այդ ավանդույթը հարաբերականորեն նոր է երևում, մոտավորապես վերաբերում է 18-րդ դարի վերջին[4]։ Քարի մասին լեգենդը գրված է «A classical dictionary of the vulgar tongue», աշխատության մեջ, որը հրատարակվել է 1785 թվականին[5]։

2009 թվականին Tripadvisor.com-ը «Պերճախոսության քարը» ճանաչեց Եվրոպայի ամենատեսարժան վայրը[6]։

Տեխասի տեխնոլոգիական համալսարանի ավանդույթների համաձայն` սկսած 1939 թվականից իրենց մոտ պահվող քարերից մեկը ներկայացնում են որպես «Պերճախոսության քարի» բեկոր[7][8], ինչպես է այդպես պատահել` անհայտ է[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MacCarthy, Lords of Muskry» (անգլերեն) — #119. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 «The Blarney Stone» (անգլերեն) — Официальный сайт замка Бларни. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  3. Dunton, Larkin (1896). The World and Its People. Silver, Burdett. էջ 84.
  4. Hurlbert, William Henry (1888). Ireland Under Coercion: The Diary of an American (2nd ed.). Houghton Mifflin. էջ 232.
  5. [1] Grose, Francis, "A classical dictionary of the vulgar tongue, " S. Hooper, London, 1785. Retrieved December 23, 2010
  6. «Blarney Stone named world's most unhygienic attraction» (անգլերեն). 17 июня 2009 года. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  7. Martin, Cindy (March/April 1987). «The Blarney Stone...at Texas Tech?» (pdf). Texas Techsan. Lubbock, Texas: Texas Tech Alumni Association. էջ 25.
  8. «Blarney Stone». Texas Tech University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
  9. «This is Texas Tech» (pdf)։ Texas Tech Alumni Association։