Պետրոս Ատրունի (խմբագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս Ատրունի (այլ կիրառումներ)
Պետրոս Ատրունի
Ծնվել է1862
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1922
Մասնագիտությունթարգմանիչ և խմբագիր

Պետրոս Ատրունի (1862, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1922), հայ խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Թարգմանչաց վարժարանում։ Խմբագրել է «Կրթարան» հանդեսը։ Հետաքրքրվել է թատրոնով և խաղացել Օրթագյուղի հայկական թատրոնում։ Մի քանի տարի պաշտոնավարել է Արփիար Արփիարյանի խմբագրությամբ 1891-1895 թվականներին Կ. Պոլսում լույս տեսնող «Հայրենիք» օրաթերթի խմբագրությունում։ Նրա թարգմանությամբ որպես թերթոն «Հայրենիքում» տպագրվել է ֆրանսիական մի քանի վեպ։ Թարգմանություններ է կատարել Էժեն Սյուից, Դյումա որդուց, Օսիանից և ուրիշներից[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 137.