Ռազմիկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոսյան Ռազմիկից)
Ռազմիկ Պետրոսյան
հունվարի 24, 1961(1961-01-24) (63 տարեկան) -
ԾննդավայրԱպարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿոչումԳնդապետ
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյան (հունվարի 24, 1961(1961-01-24), Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և հասարակական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականին Ապարան քաղաքում։

  • 1966-1976 թվականներին սովորել և ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը։
  • 1977-1980 թվականներին սովորել և ավարտել է Երևանի սննդի , արդյունաբերության տեխնիկումը։
  • 1980֊1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
  • 1996 թվականին Ավարտել է բարձրագույն զինվորական ակադեմիան։
  • 1997-2002 թվականներինսովորել և ավարտել է ՀՀ Հովնանյանի անվան համալսարանի տնտեսագիրության բաժինը։

Արցախյան ազատագրական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան շարժման առաջամարտիկներից է[1]

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով[2] պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
  • 1996 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2֊րդ աստիճանի շքանշանով։
  • Պարգևատրվել է նաև ԼՂՀ Արիության մեդալ֊ով, Մայրական երախտագիտութուն մեդալով, ինչպես նաև Մարշալ Բաղրամյան, Սպարապետ Վ. Սարգսայն, Անդրանիկ Օզանյան, և այլ մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև թանկարժեք նվերներով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականին ստացել է գնդապետի զինվորական կոչում։
  • 1999 թվականին հոկտեմբերին ընտրվել և 2002թ վերընտրվել է Ապարանի քաղաքապետ։
  • 2016 Իր կամավորականներով մասնակցել է քառօրյա պատերազմին[3]։
  • 2020 թվականին սեպտեմբերի 27-ից մացնակցել է 44-օրյա պատերազմին ։
  • 2020 թվականին հոկտեմբերին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ։
  • 2021 թվականին պարգևատրվել է ՀՀ "Մարտական խաչ", 1-ին աստիճանի շքանշանով[2]։
  • 2021 թվականին հոկտեմբերին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ[4][5]։
  • 2022 թվականին փետրվարին նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական։

Կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկուսակցական է

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 2 որդի, 2 դուստր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/563 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. Եթե 2 շրջան էլ գրավենք Ադրբեջանից, 20 տարի խաղաղություն կլինի, Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին
  4. ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՌԱԶՄԻԿ (2021 թ․ հոկտեմբերի 28). «ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.e-gov.am. www.e-gov.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը - Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.