Մադաթ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոսյան Մադաթից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մադաթ Պետրոսյան
Ծնվել է1867
ԾննդավայրԿոթիգեղ, Հայաստան[1]
Վախճանվել է1944[1]
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Մադաթ Պետրոսյան Վիքիդարանում

Մադաթ Պետրոսյան (1867, Կոթիգեղ, Հայաստան[1] - 1944[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, Վրացական ԽՍՀ աշխատանքի հերոս (1928), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոթի (հետո Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան) գյուղում։ 1886 թվականին ավարտել է Թիֆլիսի արհեստավորաց դպրոցը, ապա աշխատանքի անցել Ավճալայի ջրմուղում որպես մեքենավար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո բնակվելով Թիֆլիսում, զբաղվել է հասարակական աշխատանքով, ղեկավարել Թիֆլիսի կաշվի գործարանի գրական խմբակը, աշխատակցել տեղի պարբերականներին։ Մահացել է 1944 թ.-ին, Թբիլիսիում[2]։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Մ. Պետրոսյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածքներ, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1906, 112 էջ։
  • Պատմվածքներ, գրքույկ երկրորդ, Թիֆլիս, տպարան «Էպոա», 1911, 72 էջ։
  • Նոր դարբնոց, Թիֆլիս, հայ պրոլետգրողների ասոցացիա, 1925, 32 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1930, 187 էջ։
  • Պատմվածքներ, գիրք երկրորդ, Երևան, Պետհրատ, 1931, 157 էջ։
  • Պիոներները հնգամյակում, Թիֆլիս, Սախելգամի, 1932, 48 էջ։
  • Միշտ պատրաստ (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1932, 16 էջ։
  • Փոքրիկ մեքենավարը, Թիֆլիս, Սախելգամի, 1934, 60 էջ։
  • Պատմվածքներ, Թիֆլիս, հրատ. «Պրոլետար» օրաթերթի, 1935, 45 էջ։
  • Մանկություն, Թիֆլիս, Սախելգամի, 1935, 115 էջ։
  • Մանկական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1940, 32 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 116 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 262.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 453.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադաթ Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 262