Պետրե Անդրեևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրե Անդրեևսկի
Ծնվել էհունիսի 25, 1934(1934-06-25)
ԾննդավայրԴեմիր Հիսար, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էսեպտեմբերի 25, 2006(2006-09-25) (72 տարեկան)
Վախճանի վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
ԳերեզմանSloeštica
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և գրող
Լեզումակեդոներեն
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունՍկոպյեի համալսարան
Ուշագրավ աշխատանքներPirey?
ԱնդամակցությունՄակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
 Petre M. Andreevski Վիքիպահեստում

Պետրե Միտո Անդրեևսկի (մակեդոներեն՝ Петре Мито Андреевски, հունիսի 25, 1934(1934-06-25), Դեմիր Հիսար, Հյուսիսային Մակեդոնիա - սեպտեմբերի 25, 2006(2006-09-25), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ[1]։ Գրական մի շարք մրցանակների դափնեկիր, մակեդոնական գրականության դասական[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրե Անդրեևսկին ծնվել է 1934 թվականի հունիսի 25-ին Մակեդոնիայի Դեմիր-Հիսար շրջանի Սլոեշտիցա գյուղում։ Տարրական դպրոց հաճախել է ծննդավայրում, ապա սովորել է Բիտոլայի դպրոցում։ Այնուհետև սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում Սկոպյեում։ Որպես խմբագիր աշխատել է Մակեդոնիայի ազգային հեռուստատեսությունում։ Եղել է նաև Razgledi ամսագրի խմբագիրը։ 2000 թվականի մայիսին դարձել է Մակեդոնիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի անդամ, ինչպես նաև եղել է Մակեդոնացի գրողների միության անդամ։

1984 թվականին Պետրե Անդրեևսկու ընտրյալ ստեղծագործությունները լույս են տեսել չորս հատորով։ Նրա ստեղծագործություններն ընդգրկվել են նաև մակեդոնական գրականության անթոլոգիայում՝ հրատարակված ինչպես գրողի հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով և հրատարակվել առանձին գքերով։

Պետրե Անդրեևսկին մահացել է Սկոպյեում 2006 թվականի սեպտեմբերի 25-ին, 72 տարեկան հասակում։ Թաղվել է հայրենի գյուղում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Јазли (1960)
  • И на небо и на земја (1962)
  • Дениција (1968)
  • Дални наковални (1971)
  • Пофалби и поплаки (1975)
  • Вечна куќа (1987)
  • Лакримариј (1999)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Седмиот ден (1964)
  • Неверни години (1974)
  • Сите лица на смртта (1994)
  • Боеми (հետմահու)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пиреј (1980)
  • Скакулци (1983)
  • Небеска Тимјановна (1988)
  • Последните селани (1997)
  • Тунел (2003)
  • Бежанци (հետմահու)

Մանկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шарам барам
  • Касни порасни

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  2. «Андреевский (Андреевски) Петре М.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  3. «Во чест на пирејот и на Петре М. Андреевски». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրե Անդրեևսկի» հոդվածին։