Պեպո Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեպո Սիմոնյան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Պետրոս Տիգրան Գալայճեան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1937(1937-09-16)
ԾննդավայրԱլեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն
Վախճանվել էմարտի 27, 2015(2015-03-27) (77 տարեկան)
Մասնագիտությունգրող, գրականագետ, լրագրող և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Լիբանան
Կրթություն«Նշան Փալանջյան» ճեմարան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանք և Սուրբ Ժոզեֆի համալսարան
ԱշխատավայրԱրարատ, Նայիրի, Զարթոնք, Շիրակ, Ահեկան և Հայրենիքի ձայն
Պարգևներ
ԱմուսինQ65429558?
 Pepo Simonean Վիքիպահեստում

Պեպո Տիգրանի Սիմոնյան (Գալայճյան Պետրոս, սեպտեմբերի 16, 1937(1937-09-16), Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն - մարտի 27, 2015(2015-03-27)), հայ գրող, հրապարակախոս, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 16-ին Ալեքսանդրետում (Սիրիա, այժմ՝ Թուրքիայում)։ 1960 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանը։ 1957 թվականից դասավանդել է Բեյրութի Ռուբինյան ազգային վարժարանում, եղել Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջի տնօրենը։ 1965-1975 թվականներին ղեկավարել է «Նոր սերունդ» մշակութային միությունը. 1956-1965 թվականներին եղել է միության «Արարատ» գրական ամսագրի, 1966-1972 թվականներին՝ Ռուբինյան վարժարանի «Ալպոմ-Տարեգիրք» ժողովածուի խմբագիր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Սիմոնյանի «Նախերգանք» (1968), «Կանաչներու առասպելը» (1977), «Մարդեղութիւն» (1981), «Ծառին ճիչը» (1991) բանաստեղծությունների ժողովածուները, «Հեքիաթ Հայաստանի մասին» (1979), «Ծուէն, ծուէն երիզներ» (1980), «Մայրիներու արմատները» (1986) արձակ գործերը, «Ակնարկ մը սփիւռքահայ բանաստեղծութեան վրայ» (1970), «Արուեստագէտը՝ Թլկատինցի» (1982), «Էջեր եւ նիւթեր իրականութեան» (2007, 2008) գրականագիտական ուսումնասիրությունները։

Մատեագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդկային իրաւանց հարցեր, Բ., 1994։
  • Հայակերտում եւ մանկավարժութիւն, Բ., 1996։
  • Միջերկրականի լոյսերուն դիմաց, Անթիլիաս, 2004։
  • Ակնթարթներ մարդու եւ կեանքի առօրեային, Բ., 2012:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։