Պեյրե Վիդալ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեյրե Վիդալ (ստեղծագործել է 1180 - 1206 թթ.), նշանավոր տրուբադուր։
Պեյրե Վիդալը նոր շունչ հաղորդեց կուրտուազական քնարերգությանը։ Նրա անունով պահպանվել է սիրային և քաղաքական բովանդակությամբ շուրջ 50 բանաստեղծություն, որոնց մեջ արդեն նկատելի են ասպետական իդեալների անկման նախանշանները։
- Հաճելի է ինձ ամառը ոսկեվառ,
- Արևաշող բնությունն է հաճելի,
- Հաճելի է ինձ դայլայլը հավքերի,
- Ծաղկագորգի զարդանախշերը պայծառ։
- Հաճելի են հանդիպումները բոլոր,
- Զրույցները` դղյակներում փառավոր,
- Բայց ինձ համար հաճելի է ամենից,
- Որ կտեսնեմ իմ Դոննային ես նորից::[1]
-
- (Թարգմ. Հենրիկ Բախչինյան)
-
Տես նաև` [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հ.Բախչինյան (2004)։ Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության։ Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 15։