Պարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարիա (թամիլերեն՝ պարայյար), անձեռնմխելի, ամենաստորին կաստաներից Հարավային Հնդկաստանում, սերվել են տարբեր կաստաների միջև սեռական կապը արգելող ավանդույթին հակառակ։ Որպես մեղսական սեռական կապի ծնունդ համարվել են ապականված և զրկվել բոլոր իրավունքներից, անգամ արգելվել է նրանց դիպչելը (այստեղից էլ՝ «անձեռնմխելիներ» անվանումը)։ Պարիաները զբաղվել են մյուս կաստաների համար «անվայել» համարվող աշխատանքներով։ Նրանց համանման սոցիալական խավեր եղել են Հին աշխարհում, Արևելքում, միջնադարում, ինչպես նաև ժամանակակից պետություններում (Սեգրեգացիա), որոնք, սակայն, ստրկության, ռասայականության, ազգային կամ կրոնական թշնամանքի արդյունք էին և ոչ միշտ էին հասարակությունից լրիվ մեկուսացվում։ Ավելին, որոշ երկրներում (օրինակ՝ Ճապոնիայում) արվեստի վերելքը տեղական պարիաների գործունեության արգասիք է։

«Պարիա» հասկացությունը փոխաբերական իմաստով նշանակում է թշվառ, վտարյալ, մերժված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png