Պարաթետիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեոթետիս ծովը Պալեոնագենի դարաշրջանում (Օլիգոցեն դար, 33,9-28,4 մլն տարի առաջ)
Պարաթետիսը Նեոգենյան դարաշրջանում (Միոցեն, 17-13 մլն տարի առաջ)

Պարաթետիս, հին օվկիանոս (ծով), տարածված «Փարիզից մինչև Ալթայ»[1], կայնոզոյի դարաշրջանում։ Թետիսից առանձված է Ալպյան լեռմաշղթայով, Կարպատներով, Տավրուսով, Կովկասով։ Սև, Կասպից և Արալի ծովերը հանդիսանում են Պարաթետիսի մի մասը։ Այդ օվկիանոսը նաև միացնում է իր մեջ Պանոնյան ծովը, ժամանակակից Հունգարիայի տարածքում։ Հին ժամանակներին Պարաթետիսը կապված էր միջերգրական ծովի և Հնդկական օվկիանոսի հետ։

«Պարաթետիս» եզրույթը (տերմին) ներմուծել է ռուսական երկրաբան Վլադիմեր Լասկարեվի կողմից 1924 թվականին։

Երկրաբանական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորվել է 34 մլն տարի առաջ։ 25 մլն տարի առաջ Պարաթետիսը նշվել է ինչպես Մայկոպի ծով, որը տարածված է «Ֆրանսիայից մինչև Արալյան ծով»

14-10 մլն տարի առաջ (միոցեն) Պարաթետիսը փակվեց և դարձավ մեկուսացված Սարամատյան ծով (Ավստրիայից մինչև Թուրքմենիա)[2]։

Անհետացել է 5 մլն տարի առաջ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 10-5 մլն տարի առաջ արևելյան մասի Պարաթետիսը, հանդիպում էին բեղավոր կետեր՝ ցետոտերներ (Cetotherium), իրենց բնածոների մնացորդները հայտնաբերվել են մասնավորապես ՈՒկրանիայի հարավում, Ղրիմում (Կերչ)[3] և հյուսիսային Կովկասում և նախակովկասյան (Ստավրապոլյան երկրամաս, Կրասնադարյան երկրամաս (Մայկոպ))[4]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А правда, что Адыгея находится на дне древнего моря?
  2. Краткая история Каспийского бассейна
  3. Gol’din P., Startsev D., Krakhmalnaya T. The anatomy of the Late Miocene baleen whale Cetotherium riabinini from Ukraine // Acta Palaeontologica Polonica. — 2014. — Т. 59. — № 4. — P. 795—814.
  4. Tarasenko K. K., Lopatin A. V. New baleen whale genera (Cetacea, Mammalia) from the Miocene of the Northern Caucasus and Ciscaucasia: 2. Vampalus gen. nov. from the Middle–Late Miocene of Chechnya and Krasnodar Region // Paleontological Journal. — 2012. — Vol. 46. — № 6. — P. 620–629. — doi:10.1134/S003103011206010X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]